HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվում է մարզերում բժիշկների թափուր հաստիքները լրացնելու նոր նախագիծ

Հանրապետության տարբեր համայնքներում բժիշկների թափուր հաստիքները լրացնելուն առնչվող հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և  «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում:

Ըստ նախարարության հաղոդրագրության ՝ Հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը  ներկայացրել է իրենց կողմից իրականացվող ծրագիրը՝ ուղղված համայնքային դպրոցներում մասնագետների բացի լրացմանը: Սա իրականացվում է ուսուցիչների վերապատրաստման, մարզերում նրանց կեցության հարցերի լուծման միջոցով, որպեսզի վերջիններս շահագրգռված լինեն աշխատել համայնքներում:

Նախարարի հետ քննարկվել է նման մոդելով ծրագրի ներդրումը նաև առողջապահության ոլորտում ՝ այսպիսով մարզեր ուղարկելու վերապատրաստված կադրերի, որոնք կհամալրեն համայնքներում բժիշկ-մասնագետների ամենատարբեր թափուր հաստիքները:

Գործակցության ժամկետերը, մեխանիզմները և աշխարհագրությունը կքննարկվեն ու կհստակեցվեն նաև հետագա հանդիպումների ընթացքում, որոնց շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter