HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Աթաբեկյան․ Հրաժեշտ Սիրիուսին

Նախորդ կյանքերի ուրվահանքերից
ձայներ են կանչում երազի նման.
Այս մեկն էլ ապրել քո վշտին գերի,
Նորից քո սիրուց իջնել գերեզման

եւ մոռացության ձագարի միջով
ելնել վերստին ցավի արահետ,
ուր ժամանակը՝ հավետի միջնորմ,
պահմտոցի է խաղում մահվան հետ,

ուր աս տըվածն էլ ասելիք չունի,
եւ անսերության խավար զնդանում
հավերժությունը անմահությունից
ոսպնյակը վաղու՜ց չի զանազանում։

Ահա, Սիրելիս։ Երկինքն՝ անբևեռ,
երազը՝ կավատ, եւ հավատը՝ խուլ։
Ինչ վաղու՜ց է, ինչ աստված չի մեռել
Խորվիրապներում տեսիլատխուր։

Մեկնաբանություններ (1)

Mesrop
Գեղեցիկ էր ու հզոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter