HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում 18 համայնքում

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքում:

Ըստ ԿԸՀ-ի՝ նշված  համայնքներից 8-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և 4 համայնքում միաժամանակ ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: 

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 21  ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:

Ընտրական տեղամասերում ընտրողների գրանցման նպատակով գործածվելու է թվով 29   տեխնիկական սարքավորում:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի ԿԸՀ կայքում՝ www.elections.am:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter