HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձել է փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոն

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտնում է, որ Լիխտենշտեյնում անցկացված ատլետիկայի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում գյումրեցի Երվանդ Մկրտչյանը (վազք 3000 մ) դարձել է փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն:

Ատլետիկայի ՀՀ հավաքականի անդամ Գայանե Չիլոյանը 400 մ վազք մրցաձևում դարձել է արծաթե մեդալակիր, իսկ հեռացատկորդ Արտակ Համբարձումյանն արժանացել է բրոնզե մեդալի: Առաջնությունում առաջին անգամ անցկացված շվեդական փոխանցավազքում (100 մ, 200 մ, 300 մ, 400 մ) մեր տղաների քառյակը՝ Արմեն Հովհաննիսյան, Ռազմիկ Մկրտչյան, Նարեկ Ղուկասյան և Տիգրան Մկրտչյան կազմով, գրավել է երրորդ տեղը: Փոխանցավազքին մասնակցել են 17 երկրների 205 մարզիկներ:

Ատլետիկայի ՀՀ հավաքական թիմի կազմում մրցավայր են մեկնել 16 մարզիկ: Մեր ատլետները թիմային պայքարում գրավել են 5-րդ տեղը՝ իրենցից հետ թողնելով Վրաստանի և Ադրբեջանի հավաքականներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter