HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հանդիպել է հաշմանդամային սպորտը ներկայացնող ՀԿ-ների ներկայացուցիչներին

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը հանդիպել է հաշմանդամային սպորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ հաշմանդամային սպորտի ոլորտի խնդիրները քննարկելու, նախարարության հետ համագործակցությունն ավելի սերտացնելուն ուղղված ծրագրեր մշակելու նպատակով:

Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ շարունակվելու է սուրդլիմպիկ և պարալիմպիկ միջոցառումներին նախարարության կողմից ցուցաբերվող պետական աջակցությունը: Նա հորդորել է ոլորտում գործող կազմակերպություններին նախարարության մասնագետների հետ համատեղ ակտիվորեն աշխատել ոլորտը կանոնակարգող իրավական փաստաթուղթ ստեղծելու ուղղությամբ, որը, դաշտը կանոնակարգող դրույթներից բացի, կսահմանի նաև համապատասխան միջոցառումների պլանը:

«Իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է նախևառաջ ինքներս մեզ փոխենք՝ վեր մնանք անձնական ամբիցիաներից, միավորենք մեր հնարավորություններն ու հմտությունները: Միայն այդ պարագայում հնարավոր կլինի ոլորտում իրականացնել համակարգային փոփոխություններ: Անհրաժեշտ է ներկայացնել միջոցառումների պլան և ներկայացված ծրագրերը հիմնավորող փաստաթղթեր, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել ոլորտին ցուցաբերվող պետական աջակցության չափի փոփոխման հարցը»,- ասել է Լ. Վահրադյանը:

Ներկաները նախարարին են ներկայացրել բազմաբնույթ խնդիրներ, որոնք ինչպես ֆինանսական, այնպես էլ կազմակերպչական լուծումներ են պահանջում: Նախարար Լ. Վահրադյանը նշել է, որ դաշտը կարգավորող իրավական փաստաթղթի առկայության դեպքում կուղենշվեն նաև խնդիրների լուծման ճանապարհները, և համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել տեսանելի արդյունքների:

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի նորանշանակ տեղակալ Սարգիս Ավագյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter