HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարը հանդիպել է Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներին

Հունիսի 11-ին Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Վերներ Լիպակի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացնում է նախարարությունը, Վերներ Լիպակը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու առթիվ և ընդգծել ՀՀ կառավարության ու ԱԶԲ-ի միջև շարունակական, արդյունավետ համագործակցության կարևորությունը:

Ֆինանսների նախարարը նույնպես կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը և նշել, որ այն զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պետական և մասնավոր հատվածներում իրականացվող ծրագրերի ընդլայնման հնարավորություններին: Մասնավորապես, քննարկվել են պարտքի կառավարման, հանրային ֆինանսների կառավարման, ֆինանսական սեկտորի զարգացման, ինչպես նաև ենթակառուցվածքների, կրթության ոլորտներին ուղղված ֆինանսավորման և ներդրումային հնարավոր ծրագրերը, որոնք կնպաստեն երկրի զարգացմանը և կապահովեն տնտեսական վերադարձելիություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter