HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռում տեղի է ունեցել եպիսկոպոսների ժողով

Հունիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմերի առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով:

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռը, ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 10-ին Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հընթացս Սուրբ Պատարագի տեղի ունեցած միջադեպին:

Հիշյալ հարցի վերաբերյալ արձանագրվեց. «Մեր ցավն ու վրդովմունքն ենք արտահայտում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մի խումբ անձանց կողմից իրականացրած անընդունելի գործողությունների համար, որոնք խստորեն դատապարտելի են` անկախ շարժառիթներից: Արդարացում չունի որևէ քայլ, որը խաթարում է հոգևոր միջավայրի աղոթական անդորրը և վիրավորում հավատացյալների կրոնական զգացումները»:

Ժողովը նաև որոշեց շարունակել բոլոր միջոցները գործադրել՝ հնարավորություն ընձեռելու նախաձեռնության անդամներին վերադառնալ կանոնական դաշտ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter