HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սաս Գրուպ», «Ալեքս Հոլդինգ» և «Նատալի Ֆարմ» ընկերությունների ՀԴՄ կտրոններն անվավեր են

Անի Հովհաննիսյան, Քրիստինե Աղալարյան

Ժամեր առաջ ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Շատախցյանը գրառում էր կատարել, որ մի քանի խոշոր սուպերմարկետների ՀԴՄ կտրոնները ստուգել է Պետական եկամուտների կոմիտեի ՀԴՄ կտրոնների նույնականացման համակարգով, ինչի արդյունքում պարզել է, որ դրանք անվավեր են։

«Հետքը» նույնպես որոշեց ստուգել խոշոր սուպերմարկետների, մանր խանութների, դեղատան և հիվանդանոցի կողմից տրված ՀԴՄ կտրոնները։ Արդյունքում՝ նույնականացման համակարգը անվավեր ճանաչեց մեր ձեռքի տակ եղած «Սաս Գրուպ», «Ալեքս Հոլդինգ» և «Նատալի Ֆարմ» ընկերությունների` տարբեր ամսաթվերին տրամադրած ՀԴՄ կտրոնները։

Ստորև ծանոթացեք «Հետքի» կողմից ստուգված ՀԴՄ-ների արդյունքներին․

«Սաս Գրուպ»

 

«Ալեքս Հոլդինգ»
 

 

 

«Նատալի Ֆարմ»

 

Անդոկ Հարությունյան ԱՁ

 

Բուկինիստ

 

Քարֆուր սուպերմարկետ

 

Էդգար Սահակյան ԱՁ

 

«Գրին Զոն» ՍՊԸ

 

 

«Մուլտի Լեոն» ՍՊԸ

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

 

Պետեկամուտների կոմիտեի լրատվականից «Հետք»-ին հայտնեցին, որ խնդիրը կարող է ծրագրային լինել, այսինքն՝ ՀԴՄ սարքը համաժամանակեցված չէ ՊԵԿ-ի ծրագրի հետ: Ըստ ՊԵԿ-ի՝ դա կարող է լինել վայրկյանների խնդիր, և տվյալ դեպքում տնտեսվարողը կարող է դիմել իր ՀԴՄ սարքը սպասարկող ընկերությանը, որ համաժամանակեցումը կարգավորեն և համապատասխանեցնեն ՊԵԿ-ի ծրագրի հետ:

ՊԵԿ-ի լրատվական ծառայության աշխատակցին բացատրեցինք, որ մեկ կտրոն չէ անվավեր ցույց տալիս, այլ նույն ընկերության տարբեր օրերի, ժամերի և գնումների կտրոններ ենք փորձարկել:

«Մեր մասնագետներն այդպես են պարզաբանում, որ դա կարող է ՀԴՄ-ի ծրագրային համաժամանակեցման խնդիր լինել»,- ասաց լրատվականի աշխատակից Գայանեն:

Այդուհանդերձ, աշխատակիցը նշեց, որ չնայած ՀԴՄ-ի անվավեր լինելուն՝ տնտեսվարողի շրջանառությունը ֆիքսվում է: Թե ինչու է նման տարաձայնություն առաջանում, ՊԵԿ-ից խոստացան առավել մանրամասն պարզաբանել վաղն առավոտյան:

Մեկնաբանություններ (6)

Աշոտ
2017-ի 9 ամսվա տվյալներով Ալեքս Հոլդինգը խոշոր հարկատուների ցուցակում 4-րնա, Նատալի ֆարմը 42-ը, Մուլտի Լեոնը 407-րդ տեղումա մյուս Մուլտ Գազերը էլ ավելի խայտառակ չնչին հարկեր են վճարում: Կարողա իրանց կտրոննները վավերա բայց ենթադրում եմ, որ ամիսը մեկ են ՀԴՄ տալիս:))
Հասմիկ
Ես այսօր նույնպես փորձեցի «Ալեքս հոլդինգի» կտրոնը ստուգել ՊԵԿ֊ի նույնականացման համակրգով, ու կրկին պարզվեց, որ «Կտրոնն անվավեր է»։ Զանգեցի ՊԵԿ֊ի թեժ գիծ, ինձ կցկտուր պատասխանեցին, որ համաժամանակեցման խնդիր է, հարցրեցի՝ արդյո՞ք կարող եք ասել, թե որքան ժամանակից կարող է ձեզ մոտ երևալ իմ կողմից կատարված վճարումը, մի քանի րոպե ընդմիջումից հետո պատասխանեցին, որ հստակ ժամանակ չկա, բայց մեր մասնագետները աշխատում են այդ խնդրի վրա։ Ստացվում է, որ դա այնպիսի բարդ խնդիր է, որ Հետքի ահազանգելուց հետո շուրջ 3 օր է անցել, սակայն ՊԵԿ֊ը չի կարողանում այդ հարցը լուծել, բայց նաև չի ցանկանում դրան պաշտոնապես պարզաբանում տալ։ Ընդ որում, ուշագրավն այն է, որ Հետքը 31.03.2018 թ․ կտրոնի վավերականությունն էլ է ստուգել և պարզվել է, որ մոտ երեք ամիս է անցել, սակայն համաժամանեցման խնդիրը դեռ չի լուծվել։ Այս հանգամանքը պետք է գրավի իրավապահ մարմինների ուշադրությունը, քանի որ ՊԵԿ֊ը իր պարտականությունները լավ չի կատարում և Հետքի հոդվածում նշված ընկերությունների համար չի ապահովում պատշաճ ծրագրային ապահովում, ինչի արդյունքում ակնհայտորեն և կոպտորեն խախտվում է ՀՀ սահմանադրության 11-րդ հոդվածով ամրագրված ազատ տնտեսական մրցակցության սկզբունքը։ Հ․Գ․ Ալեքս հոլդինգի Երևան սիթի խանութից այսօր գնում կատարելուց և ՀԴՄ կտրոնի անվավեր լինելը պարզելուց անմիջապես հետո գնում կատարեցի անմիջապես հարևանությամբ գտնվող Տոնուս Լես դեղատնից, և պարզվեց, որ նրանց ՀԴՄ կտրոնը վավեր է։ Առեղծված է, բայց հույս ունենք, որ նոր Հայաստանում կստանանք հասարակությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները, իսկ իրավախախտները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։
Անուշ
Մի խաբե՚ք ժողովրդին...տարբեր մեկնաբանություններ են շրջանառվում, եղե՚ք ազնիվ...
Լուսիկ
Emil. հնարավոր է, որ անհեթեթ լուր չէ: Чем дальше в лес - тем больше дров. Այլ կերպ, ինչպե՞ս կարող էին ոմանք կարճ ժամանակում դառնալ մեծահարուստ, տարբեր մեծ բիզնեսների տեր, երբեք չունենալ ֆինանսական կորուստներ, միշտ վերլք ապրել: Դա հնարավոր է միայն վայրի կապիտալիզմի ժամանակաշրջանում, որից մենք ցանկանում ենք հեռանալ:
ՎՍ
Խնդրում եմ ասել հոդվածում տեղադրված առաջին կտրոնի (SAS-ի) ընդհանուր գումարը (կտրոնի վրա չի երևում):
Emil
Հարգելի հետք.ամ ամեն գրած չի կարելի լուսաբանել քանի չեք ճշտել այդ լուրի հավաստիությունը: Սա անհեթեթ լուր է !!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter