HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ՝ Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Զարուհի Բաթոյանը ծնվել է 1979 թվականին Երևանում: Սովորել է Երևանի 44-րդ միջնակարգ դպրոցում (տնային կրթություն): 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, 2008-2009 թվականներին սովորել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցում»: «Mobility International USA (MIUSA)» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» շրջանավարտ է (2012, Օրեգոն, ԱՄՆ)։

1999-2014 թվականներին եղել է «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր, 2007 թվականից՝ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության պատասխանատու, 2012 թվականից՝ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն աջակցող «Զարտպրինտ» ՍՊԸ տնօրեն։ 2013-2017 թթ. համակարգել է «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» իրավաբանական անձանց միությունը: 2014 թվականից «Disability Info» տեղեկատվական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահն է: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, 2017 թվականին «ԵԼՔ» խմբակցության ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

կենսագրական տվյալները՝ wikipedia-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter