HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակոբ Հակոբյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

Վարչապետի այսօրվա որոշմամբ՝ Հակոբ Հակոբյանը նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող։ 

Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է Հակոբ Հակոբյանի կենսագրությունը, ինչից էլ տեղեկանում ենք, որ Հակոբ Հակոբյանը այս ծառայությունում աշխատելու երկարամյա փորձ ունի։ 

Ըստ կենսագրական տվյալների՝ Հ․ Հակոբյանը նախկինում աշխատել է «Հրազդան» ջրմուղ կոյուղու աբոնենտական բաժնի պետ, այնուհետ՝ «Հրազդան» ջրմուղ կոյուղու պետի տեղակալ՝ ֆինանսական հարցերով։ 2001-2003թթ․ եղել է  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վտարման և բնակեցման գործողություններ իրականացնող աշխատանքային խմբի ղեկավար, իսկ 2003-2004թթ․՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի ստորաբաժանման վտարման և բնակեցման գործերով բաժանմունքի պետ։ 2004-2009 թթ․ Հակոբյանը դարձել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի ստորաբաժանման Էրեբունի-Նուբարաշեն բաժանմունքի պետ, 2009-2010թթ․՝ Շենգավիթ բաժնի պետ, 2010-2011թթ․՝ Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետ,  2011-2012 թթ․՝ հարկադիր Աջափնյակ-Դավթաշեն բաժնի պետ, 2012 – 2018թթ․՝ Կոտայքի մարզային բաժնի պետ։ Կենսագրական բոլոր տվյալները՝ այստեղ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter