HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ է ընդունվել թիվ 19 պոլիկլինիկայում չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ստացվել է թիվ 19 պոլիկլինիկա ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պոլիկլինիկայի մի քանի աշխատակիցներ ոստիկանությունում բացատրություններ են տվել առ այն, որ ՓԲԸ-ում տեղի են ունեցել աշխատավարձերի պահումներ, չհիմնավորված վճարումներ, տնօրենի կողմից դրսևորվել է անմարդկային վերաբերմունք:

Դեպքի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որը հունիսի 11-ին ստացվել է ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում և նույն օրն ընդունվել վարույթ:

Կատարվում է քննություն, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Լուսանկարը՝ med-practic.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter