HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեպտեմբերի 1-ին կբացվի Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին:

Նախարարությունը հայտնում է, որ Արայիկ Հարությունյանը Չինաստանի հետ համագործակցության ամրապնդման գործում կարևորել է Երևանում կառուցվող չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը, որի բացումը նախատեսվում է արդեն այս ուսումնական տարվա մեկնարկին:

Թիեն Ըրլոնգը հավաստիացրել է, որ ստանձնած պարտավորությունների շրջանակում չինական կողմը ժամկետում՝ օգոստոսի երկրորդ կեսին, ամբողջությամբ կավարտի դպրոցի շինարարությունը: Միաժամանակ նա նշել է, որ Չինաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցել չինարեն լեզվի դասավանդման հարցում և այս ուսումնական տարի դպրոց կգործուղի համապատասխան ուսուցիչներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև միջպետական ծրագրերով Հայաստանի և Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություններին և խնդիրներին, ինչպես նաև հայ-չինական համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter