Նախագահը հրամանագիր է ստորագրել Վրեժ Արզումանյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից Վրեժ Արզումանյանին ազատելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը' համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վրեժ Արզումանյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից և արձակել ծառայությունից»,- գրված է հրամանագրի տեքստում:
Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին և նրա տեղակալներին, 08.05.2018 / primeminister.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել