HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել փլուզում. կա նոր փլուզման վտանգ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ճանապարհի 11,8-րդ կմ-ում հունիսի 12-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, տեղի է ունեցել փլուզում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է։ Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի նախարարությունը:

Ճանապարհի հիմնանորոգումն իրականացնող «Արարատճանշին» կազմակերպության աշխատակիցները փլուզված տարածքը արգելապատել են անվտանգության ժապավեններով և տեղում իրականացնում են վերականգնողական աշխատանքներ։

«Արարատճանշին»-ի գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը տեղեկացրել է, որ չնայած այս պահին անհրաժեշտ աշխատանքներ են կատարվում, բայց կա նոր փլուզման վտանգ։ Նա նաև նշել է, որ տեղի ունեցածի պատճառը վերջին օրերի հորդառատ անձրևներն են, ինչի հետևանքով ավելի քան 70 տարի առաջ կառուցված հենապատը չի դիմացել։

Լուսանկարը՝ արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter