Երկուշաբթի, 18 հունիսի

Նիկոլ Փաշինյան. «Որևէ անարդյունավետ պաշտոնյա, ով էլ նա լինի, չի կարող շարունակել իր պաշտոնավարումը»



Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ուղիղ եթերով պատասխանում էր քաղաքացիների հարցերին: Օգտատերերից մեկը հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը տեղյակ է բոլոր նշանակումների մասին՝ հաշվի առնելով դրանցից մի քանիսի վիճահարույց լինելը:

«Եթե նշանակումները տեղի են ունենում իմ ստորագրությամբ, ապա ես իհարկե, տեղյակ եմ բոլոր նշանակումներից և տեղյակ եմ նաև, որ որոշ նշանակումներ հարցեր են առաջացնում»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ ոչ բոլոր նշանակումներն են իդեալական:

Նիկոլ Փաշինյանը առաջարկեց նշանակումների մասին փորձել դատել արդյունքներով. «Կային նշանակումներ, որոնց հետ կապված շատ լուրջ աղմուկ բարձրացավ, բայց գոնե այս ժամանակահատվածը ցույց տվեց, որ այդ նշանակումները արդարացված են, և այդ մարդիկ բարձր մակարդակով իրենց գործը անում են: Հիմա չեմ ասի, թե ում նկատի ունեմ, սակայն կարծում եմ՝ յուրաքանչյուրդ այդպիսի մի գնահատական ունեք»,- նշեց վարչապետը:

Շարունակելով թեման՝ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ իրենք փորձում են հնարավորինս արդյունավետ աշխատել և ճիշտ քաղաքականություն վարել այդ հարցում: 

«Եթե ես զգամ, որ իրադարձությունները զարգանում են կատաստրոֆիկ դառնալու ուղղությամբ, ապա շատ արագ միջոցներ կձեռնարկեմ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Եզրափակելով պատասխանը՝ վարչապետը նշեց, որ որևէ անարդյունավետ պաշտոնյա, ով էլ նա լինի, չի կարող շարունակել իր պաշտոնավարումը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ