HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վարչապետը կարծում է, որ վարորդների տուգանքները պետք է համապատասխան լինեն քաղաքացիների աշխատավարձերին և եկամուտներին

Երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով պատասխանում էր քաղաքացիների հարցերին, որոնցից մեկն էլ վերաբերվում էր վարորդներին եկող խոշոր տուգանքների մասին արձանագրություններին:

Վարչապետը հերքեց հասարակության շրջանում տարածված այն տեղեկությունը, թե արագաչափերի և տեսանկարահանող սարքերի գործունեությունը կասեցվել է: Գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ պետք է քննարկել դրանց գործունեության ժամանակավոր դադարեցումը՝ միայն նմանատիպ օրենսդրական կարգավորման առկայության դեպքում:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կառավարությունը, այսպես կոչված, «հուսահատ պարտքերի» համաներում կանի, և կքննարկի նաև խախտումների համար կիրառվող տուգանքների չափերը նվազեցնելու հարցը:

«Տուգանքները պետք է համապատասխան լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատավարձերին և եկամուտներին: Դրանց պետք է համապատասխանեցվեն նաև արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջում վարչապետը խորհուրդ տվեց վարորդներին «անտրամաբանական» տուգանքների դեպքում բողոքարկել դրանք, որպեսզի դրանք զրոյացնելու հնարավարություն ստեղծվի:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը արդեն իսկ հրապարակել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու» առաջարկությունը, որը վերաբերում է տեսախցիկների և արագաչափերի համար կուտակված տույժ ու տուգանքի համաներմանը: Նախագծով առաջակվում է ամրագրել 2012թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հունվարի 1-ը վարչական իրավախախտումների համար տուգանքի ենթարկված և այդ տուգանքները չվճարած անձանց նկատմամբ համաներման հնարավորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter