Շաբաթ, 18 օգոստոսի

Հայ մասնագետները Դանիայում մասնակցում են հակաբիոտիկների հարցով աշխատաժողովի



Դանիայի Կոպենհագեն քաղաքում հունիսի 11-ից 15-ն անցկացվում է միջազգային աշխատաժողով՝ ազգային համակարգողների հետ քննարկելու հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության, հսկողության և կիրառման  խնդիրները, մարտահրավերները, ներկայացնելու EARS-Net, CAESAR-ի համացանցի համաճարակաբանական հսկողության համակարգում ներգրավված երկրների տվյալները, դեղակայուն մանրէների տարածվածության միտումները: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ 

Առողջապահության նախարարության աշխատակազմի հանրային առողջության բաժնի պետ, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հարցերով ազգային պատասխանատու Քրիստինա Գյուրջյանն աշխատաժողովին ներկայացրել է Հայաստանում հակամանրէային դեղերի նկատմամբ հսկողության կանխարգելմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև  hակամանրէային դեղերի նկատմամբ կայունության պլանային ախտորոշիչ համաճարակաբանական հսկողության մեխանիզմների ապացուցման նպատակով հետազոտության ծրագիրը (Pop-study) և ծրագրով ներդրման ընթացքում կատարված աշխատանքները, մարտահրավերները:

Հետազոտության ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2017 թվականի հունիսի 1-ին` ԱՀԿ-ի, Նիդերլանդների թագավորության հանրային առողջապահության և արտաքին միջավայրի հիգիենայի ազգային ինստիտուտի և Խորվաթիայի՝ Վարակիչ հիվանդությունների համալսարանական կլինիկայի տեխնիկական աջակցությամբ:

ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը ներկայացրել է ՀՀ-ում հակաբակտերիալ դեղերի կիրառման ցուցանիշերը:  

Հարկ է նշել նաև, որ ԱՀԿ աջակցությամբ հակամանրէային դեղերի մշտադիտարկման ռեգիստրներ են ստեղծվել Հայաստանում, ինչպես նաև եվրոպական տարածաշրջանի ևս 17 երկրում (Եվրոպական միության անդամ չհանդիսացող):

Աշխատաժողովը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և hիվանդությունների և կանխարգելման և հսկողության եվրոպական կենտրոնը: Մասնակցում են հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության եվրոպական (EARS-Net), կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի (CAESAR) և հակամանրէային դեղերի օգտագործման (AMC) եվրոպական համացանցերում անդամ-երկրների ներկայացուցիչներ:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ