Շաբաթ, 18 օգոստոսի

Տնտեսվարող սուբյեկտների համար վարչարարության նոր կարգ է սահմանվել



Հարկային մարմինը այսուհետ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով հարկային մարմնի քննությանը ենթակա գործերով՝ մեկ տարվա ընթացքում տնտեսվարող սուբյեկտների կողմից առաջին անգամ վարչական իրավախախտում կատարելու պարագայում կիրառելու է տվյալ հոդվածի սանկցիայով նախատեսված նվազագույն տուգանքը՝ անկախ այն հանգամանքից անձը ներկայացել է գործի քննությանը կամ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ ներկայացրել է, թե ոչ: Այս մասին տեղեկացնում է պետալան եկամուտների կոմիտեն։

Վարչարարության նոր կարգից շեղումների դեպքում տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձինք այդ մասին կարող են տեղեկացնել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչությանը:

Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ անհրաժեշտ է վարչական տուգանքների վճարումները կատարել բացառապես անկանխիկ եղանակով՝ համապատասխան վճարային համակարգերի միջոցով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ