Շաբաթ, 18 օգոստոսի

Հաստատվել են հատուկ նշանակության և դիետիկ սննդի վերաբերյալ նոր ստանդարտները



Օրեր առաջ հաստատվել է ԵԱՏՄ «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների՝ այդ թվում դիետիկ բուժիչ և դիետիկ պրոֆիլակտիկ սնման անվտանգության» տեխնիկական կանոնակարգի ստանդարտների թարմացված ցանկը։ Այս մասին նշված է ԵՏՀ  պաշտոնական կայքում։

Այն ընդունվել էր դեռևս 2012թ․ հունիսին, սակայն վերջերս տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկը լրացվել է մի շարք դրույթներով։

Փաստաթուղթն ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա՝ ուսումնասիրության և քննարկման համար։ Մոտ ժամանակներս այն արդեն ուժի մեջ կարող է մտնել։

Նոր ստանդարտները, ըստ ԵՀԿ պաշտոնական կայքի, թույլ կտան միասնականացնել հատուկ նշանակություն ունեցող սննդի լաբորատոր փորձարկման մեթոդները՝ դրանց անվտանգությունը հնարավորնս վերահսկելու և ապահովելու համար։

Ցանկում ներառված են 241 ստանդարտ և ատեստավորված փորձաքննության մեթոդներ, հատուկ ցուցանիշների՝ բիոտեխնոլոգիական և առանձին տեսակների մեջ պրոբիոտիկ միկրոօրգանիզմների փորձարկման համար։

Թարմացված 241 ստանդարտից 155-ը միջպետական ստանդարտներ են, 4-ը՝ Հայաստանի Հանրապետության ազգային ստանդարտ, 21-ը՝ Բելառուսի, 9-ը՝ Ղազախստանի, 38-ը՝ Ռուսաստանի Դաշնության և 14-ը՝ մեթոդաբանություն։

Նշենք, որ հատուկ նշանակության սնունդ են համարվում մարզիկների, հղի և կերարկրող կանանց, մանկական, դիետիկ, բուժիչ և պրոֆիլակտիկ նշանակությամբ կիրառվող սննդատեսակները։ Դրանք ՀՀ օրենքով՝ պարտադիր պետական գրանցման ենթակա ապրանքներ են։

Բացի այդ, ինչպես ԵԱՏՄ տարածքում, այնպես էլ երրորդ երկրներից ներկրված մանկական կերերը պետք է համապատասխանեն ՄՄ ՏԿ 022/2011  («Պարենային ապրանքներն իրենց պիտակավորման մասով») պահանջներին։

Դիետիկ, բուժիչ ապրանքների մեջ են մտնում որոշակի էներգետիկ և սննդային արժեք ունեցող ուտելիքները, որոնք ունեն այնպիսի ֆիզիկական և օրգանալեպտիկ հատկություններ, որոնք թույլ են տալիս սննդատեսակն օգտագործել բուժական նպատակներով։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ