Երկուշաբթի, 18 հունիսի

Գևորգ Սաֆարյանն ու մյուսներն ազատ արձակվեցին. քաղաքացիները սպասում են Ժիրայր Սեֆիլյանի ազատմանը



Վերաքննիչ քրեական դատարանի դահլիճից ազատ արձակվեցին Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով Գեւորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանը և Գալուստ Գրիգորյանը: Փոխվեցին նրանց կալանավորման խափանման միջոցները` ստորագրություն չհեռանալու մասին։ Նրանք դուրս եկան երեխաների դհոլների հնչյունների տակ։ 

Ժիրայր Սեֆիլյանը դեռ դուրս չի եկել, նրա խափանման միջոցը փոխարինվել է պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Նրանց կողմից 500 հազարական դրամ վճարելուց հետո Ժիրայր Սեֆիլյանը դուրս կգա դատարանից։ Ընդհանուր առմամբ պետք է վճարվի 7.5 մլն դրամ։ 

Դատարանը չարդարացրեց որևէ մեկին, ինչպես պահանջել էին պաշտպանները, միայն Սեֆիլյանի երկու մեղադրանքներով հետապնդումը դադարեցրեց` կամովին հրաժարվելու հիմքով։ Այդպիսով` նրա նկատմամբ 10 և կես տարվա պատիժը մեղմացնելով 5 տարի 5 ամսվա ժամկետով: 

Գեւորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի եւ Հրայր Թոփչյանի նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 2 տարի ժամկետով: Վերջիններս անհապաղ ազատ արձակվեցին դատարանի դահլիճից: 

 


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ