HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Ստեփանակերտում խաղաղ հավաքի մասնակիցները պահանջում են Բակո Սահակյանի հրաժարականը

Ստեփանակերտում ավարտվեց Արցախում ընդդիմադիր «Ազգային Վերածնունդ» կուսակցության կազմակերպած խաղաղ հավաքը։

«Ազգային Վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը և իր թիմակիցները հանդես եկան ելույթներով։ Վերջում Խանումյանը ներկայացրեց իրենց պահանջները և լուծումներ առաջարկեց երկրում տիրող քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար։ Խաղաղ հավաքի մասնակիցները պահանջում են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը:


Հայկ Խանումյանը

Նա նաև նշեց, որ նման խաղաղ հավաքներ կազմակերպվելու են Արցախի տարբեր շրջաններում։ 
Ընդդիմության խաղաղ հավաքը պետք է կայանար Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, սակայն ոստիկանության պահանջով այն տեղափոխվեց Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակին կից տարածք։ Ոստիկանությունը հավաքից առաջ նախապես արդեն շրջափակել էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը՝ հայտարարելով, որ քաղաքապետարանը հրապարակում հավաք անելու համապատասխան թույլտվություն չի տվել։ Սակայն հավաքի կազմակերպիչները, հղում անելով Սահմանադրությանը, հակառակն էին պնդում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter