HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Դանիլ Խաչատուրովը «ФК Открытие» բանկին մեղադրում է գործարքի պայմանները խախտելու մեջ

Ռուսական «ФК Открытие» բանկը չի կատարել իր պարտավորությունները «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ձեռքբերման հարցով: «Ռոսգոսստրախ»-ի նախկին սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Դանիլ Խաչատուրովը «ФК Открытие»-ի կողմից պարտավորությունների չկատարումը բացատրում է իր եղբոր կալանքով և հարուցված քրեական գործով:

Ведомости-ի փոխանցմամբ՝ Դանիլ Խաչատուրովի մոտ խնդիրներ են ի հայտ եկել այս տարվա գարնանը՝ «Ռոսգոսստրախ»-ը «ФК Открытие» բանկին վաճառելուց մեկ տարի անց: Խաչատուրովը իր ակտիվները փոխանցել է բանկին, ինչի փոխարեն նա պետք է մասնաբաժին ստանար «Открытие» հոլդինգի գլխամասում, սակայն գործը դրան չի հասել: 

«Открытие»-ի հիմնական ակտիվները, բանկի հետ, փոխանցվեցին ՌԴ կենտրոնական բանկի Համախմբման հիմնադրամին: «ФК Открытие»-ի ղեկավար Միխաիլ Զադորնովը 2017-ի տարեվերջին հայտարարեց, որ «Ռոսգոսստրախ»-ում «վերևից ներքև իշխել է թալանը», և նրա հայտարարությունից հետո քրեական գործ հարուցվեց հափշտակության դեպքով, որի շրջանակում ձերբակալվեց Դանիլ Խաչատուրովի եղբայրը՝ Սերգեյը, որին պատկանում էր «Ռոսգոսստրախ»-ի բաժնետոմսերի 12%-ը:

Հիմնական վեճերը ծավալվել են Խաչատուրովի և «Открытие»-ի միջև գործարքի մեջ չմտած, ինչպես նաև Համախմբան հիմնադրամի մեջ չհայտնված «РГС жизнь» ընկերության շուրջ: 46-ամյա Դանիլ Խաչատուրովը «Открытие»-ի հետ գործարքից առաջ «РГС жизнь»-ը վաճառել էր իր ընկեր Ալխաս Սանգուլիային: Այնուամենայնիվ, գործարքի մասնակիցները շարունակում էին «РГС жизнь»-ի սեփականատեր համարել Խաչատուրովին, սակայն ապրիլի վերջում անսպասելիորեն որպես ընկերության սեփականատեր իր մասին հայտարարեց մոսկովյան ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի նախագահ Եվգենի Գիները: Ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Գիները հայտնել էր, որ արդեն երկու տարի է՝ ինքն է «РГС жизни»-ի սեփականատերը:

Լուսանկարը՝ Евгений Разумный / Ведомости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter