HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները շարունակում են կորած երեխայի որոնողական աշխատանքները

Արտակարգ իրավիճակների նախարարությունն այսօր ուժեղացված ռեժիմով շարուննակելու է Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանի որոնողական աշխատանքները, որը հունիսի 9-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Ինչպես հայտնում է ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, որոնողական աշխատանքներին մասնակցում են Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Արագածոտնի Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, 207 փրկարար (12 միավորտեխնիկա), ոստիկանության 6 աշխատակից, 2 կինոլոգ` շներով և 52 կամավոր:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են 8 ուղղություններով. հետախուզվում են դաշտային տարածքները, ջրանցքի մոտակայքը, գյուղի անասնագոմերը, փողոցները, գերեզմանատունը և այգիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter