ՈՒրբաթ, 17 օգոստոսի

Թավշյա հեղափոխության արձագանքներն Իրանում



Էմմա Բեգիջանյան 

Իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Հայաստանում «Թավշյա» կամ «Սիրո և համերաշխության» հեղափոխությունը, ինչպես հայտնի է, համաշխարհային մակարդակով լայն արձագանք է ունեցել: Հայաստանյան զարգացումներին առավել ուշադրությամբ էին հետևում, բնականաբար, հարևան երկրներում, այդ թվում՝ Իրանում, որտեղ աննախադեպ էին արձագանքները տեղեկատվական դաշտում՝ ԶԼՄ-ներում, ինչպես նաև մեկնաբանների ու փորձագետների շրջանակներում:

Թեև, կարելի է ասել, որ Իրանի ռազմավարական ու ազգային անվտանգության շահերն իր 16 հարևան երկրներից փոխադարձաբար ու առավել մեծ չափով համընկնում են միայն Հայաստանիու Արցախի հանրապետություններիշահերին, սակայն նրանց փոխհարաբերությունները քաղաքական,առևտրատնտեսական ու մշակութային ոլորտներում գրեթե վերջին տեղն են զբաղեցնում:Այսուհանդերձ, երբխոսքը վերաբերում էր Հայաստանի քաղաքական խորքային զարգացումներին,որոնք բացառված չէ, որ կարող էին այդ երկրի, թերևս, ամենաապահով սահմանները դարձնել վտանգավոր, նրանք համակ ուշադրությամբ էին հետևում:

Լրատվական գրեթեբոլորգործակալությունների ու մամուլի էջերում կարելի էր տեսնել Հայաստանում կատարվող իրադարձություններին վերաբերող վերջիննորությունները, որոնք, ընդհանուր առմամբ, հավասարակշռված էին, երբեմն՝ ավելին, քան արևմտյան որոշ պարսկալեզու կայքերում:Օրինակ, DW (Գերմանիայի ձայն) պարսկերեն ծառայությունը, անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, հոդվածը կամ տեղեկատվությունն ավարտում էրՂարաբաղյան հիմնահարցի մասին ակնարկով՝ copy/paste անելով հետևյալ նախադասությունը. «Այդ երկիրըդեռևսհարևան Ադրբեջանի Հանրապետության հետ Ղարաբաղի հարցի շուրջ տարաձայնություն ունի, որի տարածքի 20 տոկոսը գրավել է»:

Խոսելով լրատվության մասին՝ հարկ է նշել, որ հեղափոխության ողջ ընթացքում իրանական օրաթերթերում, օրինակ՝«Էթեմադ»(Etemad), «Վաթան»(Vatan), «Դոնյայ-ե եղթեսադ»(Donya-eeghtsad),«Ռեսալաթ»(Resalat), «Համդելի» (Hamdeli)և այլ էջերում, ինչպես նաևհայտնի՝ IRNA, ISNA, ILNA, TANSIM, MEHR, FARSNEWS, ARANNESWS և այլ լրատվական գործակալությունների կայքերում յուրաքանչյուր օրկարելի էր տեսնելվերջին նորությունները, երբեմն նաև՝մեկնաբանություններ:

Բացի այդ հայաստանյան զարգացումներն իրենց վրա էին սևեռել նաև հետազոտական կենտրոնների ուշադրությունը, ինչպես օրինակ, Եվրասիական Իրանի հետազոտությունների կենտրոնն ու Կովկասյան ուսումնասիրություններիինստիտուտը և այլն։ Ընթերցողին դրանց բովանդակությանը ծանոթացնելու նպատակով ստորև կանդրադառնանք տարբեր բնույթի որոշ հրապարակումների խիստ հակիրճ բովանդակությանը:

Բարենորոգչական կողմնորոշմամբ «Էթեմադ» օրաթերթն ապրիլի 19-ի համարում «Ընդդիմությունը Սարգսյանին սպառնացել է թավշյա հեղափոխությամբ» վերնագրով հոդվածում անդրադարձել էՍերժ Սարգսյանիվարչապետ ընտրվելուն, 2008-2018թթ․նրա նախագահությանըև 2015թ. Սահմանադրության փոփոխություններին ու դրանց նպատակամղվածությանը, ապա ընդգծել, որ Սարգսյանի՝ մեծ լիազորություններով վարչապետ ընտրվելը, իր իսկ խոստմանը հակառակ, Հայաստանի քաղաքական մթնոլորտում խիստ լարվածություն է առաջացրել։

«Էթեմադը»նաևնշել է, թե Սարգսյանը շատ սերտ բարեկամական հարաբերություններ ուներ Ռուսաստանի հետ,և որ հենց նրա իշխանության օրոք է Հայաստանը ֆինանսական ու տնտեսական հսկայական աջակցություն ստացել Ռուսաստանից:Նա նաև հավելել է, որ ցուցարարները Հանրապետության հրապարակում հայտարարել են խաղաղ Թավշյա հեղափոխության մասին։

Ի դեպ,«էթեմադը» մայիսի 16-ին հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեփական թղթակիցների հարցազրույցը՝«Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյան.Պատրաստ ենք Իրանում ներդրումներ կատարել» վերնագրով, որտեղ նա կարևորել է հայ-իրանական փոխհարաբերությունները, նշել նաև, որ Հայաստանը պատրաստ է գազի ու զբոսաշրջության ոլորտում ներդրումներ կատարել Իրանում։

Իսկ մայիսի 17-ին նույն պարբերականը տպագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիտիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ«Հայաստանի հեղափոխությունն աշխարհում ամենախաղաղն էր» վերտառությամբ հարցազրույցը։ Նշյալ հարցազրույցները վերահրապարակվել են նաև լրատվական տարբեր կայքերում[1]։

Ապրիլի 24-ին «Համդելի» օրաթերթը «Վարչապետը հոգնելով ճնշումներ գործադրելուց՝ հրաժարական տվեց»հոդվածում ներկայացրել է Սարգսյանի հրաժարականի բովանդակությունը, նախօրեին նրա և Փաշինյանի հետ հանդիպումն ու դրան հաջորդած ձերբակալությունները[2]։

ԻրանիկարևորագույնգործակալություններիցIsna-ն ապրիլի 20-ին «Հայաստանի վարչապետըբանակցելու ցանկությամբդիմել է  ընդդիմությանը»վերնագրով թղթակցության մեջ օբյեկտիվորեն անդրադարձել է նախկին վարչապետՍերժ Սարգսյանի՝բանակցություններ վարելու կոչին,որտեղ ներկայացվելեննաև հեղափոխության առաջնորդի տեսակետները[3]:Նույն գործակալություննապրիլի 24-ին «Փաշինյանի ցատկը վարչապետի պաշտոնի համար»բավական ընդարձակհրապարակմանմեջ հայտնել է Փաշինյանի՝վարչապետությանպաշտոնը ստանձնելուպատրաստակամության մասին, ինչպես նաևանդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությանը[4]:

Ավելի քան մեկ տասնյակլրատվական կայքեր տեղադրել են ILNA գործակալության ապրիլի29-ի՝«Հայաստանում ցույցերը վերսկսվեցին» վերտառությամբթղթակցությունը,որտեղ անդրադարձ է եղել նաև ուսանողական շարժման առաջնորդ Դավիթ Պետրոսյանի` ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցին[5]

Բավական լայն տարածում է ունեցել նաև IRNA գործակալության մայիսի 8-ի՝«Ընդդիմության առաջնորդը դարձավ վարչապետ» հոդվածը, որտեղ խոսվում է խորհրդարանում վարչապետի ընտրության գործընթացիմասին: Հոդվածում մանրամասն ներկայացվում են վարչապետ Փաշինյանի կենսագրությունն ու առաջիկա անելիքները, տեսակետները: Վերջին հատվածում անդրադարձ է կատարվում Հայաստանի աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքերին: Շեշտվում է, որ եթե Արևմուտքի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական ազդեցության տարածումը Հարավային Կովկասի այդ երկրում հնարավոր դառնա, ապա այն տարածաշրջանի գլոբալ գործընթացների վրա լուրջ ազդեցություն է ունենալու: Հոդվածըեզրակացնում է, որ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի՝ցանկացած ազդեցության ոտքի տեղ բացելն այստեղ ոչ միայն խիստ անհանգստացնելու է Ռուսաստանին, այլևմտահոգելու էարևմտյան կողմնորոշում չունեցող երկրներին[6]: Ըստ երևույթին ի նկատի է առնվումհենց Իրանը։

Լրատվական բնույթի հոդվածներից ու թղթակցություններից զատ,կարելի է ասել, որ վերլուծական ու հետազոտական հոդվածների պակաս էլ չկար։ Այս առնչությամբ նախ մատնանշենք Եվրասիական Իրանի հետազոտությունների կենտրոնի հայաստանյան հարցերի փորձագետ դոկտոր Վալի Քուզեգյար Քալեջիի վերլուծականերկու հոդվածները:Առաջին՝ «Հայաստանի քաղաքական բողոքիցույցերը, դրանցարմատներն ու հետևանքները»բավական ծավալուն հոդվածում հեղինակընշում է, որՍարգսյանի անսպասելի հրաժարականը հիշեցնում է 1998թ.նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը[7],ապաշեշտում է, որանցյալի ուներկայի քաղաքական զարգացումները հստակորեն վկայում են մի իրողությանմասին, որ Հայաստանի հասարակությունը կրավորական տեսակին չիպատկանում, այլ ակտիվ է ու ընկերակցային։ Քալեջին նշել է, որ վերջին զարգացումների արմատները ձգվում են դեպի 2015թ.սահմանադրականփոփոխություններ։ Խոսելովհասարակության ակտիվության մասին՝ վերջինս հիշատակել է«ԷլեկտրիկԵրևան»-ը, Գյումրիում Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործությանհետ կապված բողոքի ցույցերը և 2016թ. ապրիլիքառօրյապատերազմից հետո Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ կազմակերպված ու այլցույցեր, ընդգծել, որ վերջինները համահայաստանյան բնույթ էին կրում ու հենց դրանով էլ տարբերվում էին նախորդներից։Ըստ Քալեջիի՝Սարգսյանի խոստումը չկատարելը,այն է՝ չի հավակնելու ո՛չ վարչապետի ևո՛չ էլնախագահիպաշտոնին,համբերության բաժակը լցվելու վերջին կաթիլն էր։Նա միաժամանակ համոզմունք է հայտնում, որ զարգացումներն ինչպիսի ընթացք էլ ունենան, Հայաստանի արտաքինքաղաքականությունը փոփոխության չի ենթարկվի։

ՔուզեգյարՔալեջին երկրորդ՝ «Մտորումներ Հայաստանի քաղաքական զարգացումներում Դաշնակցության կատալիզատորական դերի մասին» հետազոտությունում նախ նշում է, որ ՀՅԴ-ն Իրանում գլխավորապես հայտնի է իբրև ազգայնական կուսակցություն,և անտեսվում է նրա ձախակողմյան, համայնավարական բնույթը,ապաշեշտում է, որայդ կուսակցությունը հայաստանյան վերջին զարգացումներում, ինչպես նաև անկախ Հայաստանի պատության մեջհիմնականում կատալիզատորի դեր է ունեցել[8]։

Մայիսի 6-ին պահպանողական դիրքորոշմամբ Farsnews գործակալությունը հրապարակել էր վերլուծաբան Ալի Մոհաղեղի «Հայաստանի անկայունությունը, Կովկասի մշուշապատ ապագան» վերլուծական  ծավալուն հոդվածը, որը տեղ է գտել նաև մի շարք այլ կայքերում[9]: Մոհաղեղին հոդվածի վերջում հանգել է հետևյալ եզրակացությանը, որպետք է սպասել ու տեսնել, թե միջազգային շահագրգիռ ուժերի դերակատարություններով հայաստանյան ճգնաժամը դեպի որ կողմ է գնալու, արդյո՞ք նախկին ԽՍՀՄ երկրների օրինակով հեռանալու է Մոսկվայից, թե՞ ոչ: Նրա ընդգծմամբ՝ Ղարաբաղյան հիմնահարցը և Իրանի հետ փոխհարաբերությունները, անշուշտ, հայաստանյան ապագա զարգացումների անմիջական հետևանքներից են լինելու[10]:

Նշենք, որ իրանյանվերլուծականներում, ինչպես նաև լրատվություններում գլխավորապես կարևորվել ենՀայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների հնարավոր փոփոխությունները, ինչին բացասաբար են վերաբերվում, ինչպես նաև Ղարաբաղյան հիմնահարցը, ինչը բնական է, քանզի Հայաստանի ու Արցախի կայունությունն Իրանի համար ազգային անվտանգության ոլորտի հարցերիցէ։ Բայց և այնպեսկանքաղաքական գործիչներ, որոնք խիստ ադրբեջանամետ հայտարարություններ են արել։ Իրանի խորհրդարանում Թավրիզ քաղաքից պատգամավոր Մոհամեդ Էսմաիլ Այիդին, Թավրիզում տեղի ունեցած մի հավաքումխոսքն ուղղելով Ադրբեջանի ղեկավարներին, հայտարարել է,որ եթե ցանկանում են վերջ դնել Ղարաբաղըզավթելուն, ապա պետք է հետևենՍուրբ Հոսեյնի օրինակինևբացարձակապես ոչնչից չվախենան, ինչպես վարվել են իրանցիներն իրան-իրաքյան պատերազմում[11]։

Մեկ այլ հայտնի իրանցի կովկասագետ դոկտոր Բահրամ Ամիրահմադյանը, ով ավելի շատ Ադրբեջանի հարցերով էզբաղվումևում դիրքորոշումներն էլ հաճախ ադրբեջանամետ են,«Հայաստանի ազգային շարժում»հոդվածում անդրադառնալով Թավշյա հեղափոխությանը,ներկայացրել է հայաստանյան զարգացումները՝ 2015թ․Սահմանադրության հանրաքվեից մինչև Փաշինյանիվարչապետությունը։ Ըստ նրա՝որոշակի մտավախություններ առաջացան այլ երկրների հետ Հայաստանի փոխհարաբերությունների վերաբերյալ, հնչեցին տեսակետներ, թե հնարավոր է, որ Թավշյա հեղափոխությունը հովանավորվել է դրսից,ևգունավոր նոր հեղափոխություն է տեղի ունենում Կովկասում։ Սակայն հետագա զարգացումներն ապացուցեցին, որ շարժումը զուտ ազգային բնույթ է կրում և ո՛չ տնտեսապես, ո՛չ էլ քաղաքականապես դրսի ուժերից կախված չի եղել[12]։

Ինչպես նշվեց, իրանականԶԼՄ-ներում հակված էին Հայաստանի Թավշյա հեղափոխության թիկունքումԱրևմուտքին և մասնավորապես՝ ԱՄՆ-ին տեսնել: Իրանական ԶԼՄ-ներում  թարգմանաբար հրապարակվել են նաև օտարերկրյա վերլուծաբանների ու փորձագետների տեսակետները,սակայն, ըստ ամենայնի, ընտրվել են նույն հակվածությամբ նյութերն ու հոդվածները։ Այլ կերպ ասած՝ ռուսական մեդիայի «մտահոգությունը»կիսել են նաև իրանցիները։

Ապրիլի 27-ին «Դիփլոմասի-ե Իրանի»(Իրանական դիվանագիտություն) պարբերականը Russia Insider կայքից թարգմանաբար հրապարակելէ Tom Luongօ-ի[13] հեղինակած«Ինչու՞ է Հայաստանի գունավոր հեղափոխությունըՎաշինգտոնի քաղաքականությունը» վերլուծականը, որտեղ հեղինակը ձգտել է ապացուցել, որԹավշյա հեղափոխությունն ուղղորդված է եղել դրսից,և որոշ կանխատեսումներ արել, որոնք, փաստորեն, իրականություն չդարձան:

Իրանական ԶԼՄ-ներում խոսելով Հայաստանի «Սիրո և համերաշխության» հեղափոխության մասին՝ հարկ է նշել, որ հրապարակված հարցազրույցները, վերլուծական հոդվածները, լրատվական, ճանաչողական, թարգմանված և այլ ձևաչափերով նյութերի ծավալները, առանց չափազանցության, եթե չեն գերազանցել, ապա գրեթե հավասար են անկախությունից  ի վեր  Հայաստանի մասին հրապարակումների  ողջ ծավալին։

Հավելենք, որ անցյալ դարի 90-ականներիննույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների այցերի մասին փոքրածավալ ու սահմանափակ ԶԼՄ-ներում էիննշվում։ Իսկ ինչ վերաբերում է հրապարակումների բովանդակությանը, ապա տվյալ հեղինակի և ԶԼՄ-ի քաղաքական ուղղվածությունից կախված,եղել են բարյացակամ կամ մտավախություն են հայտնել դրա հավանական արևմտամետ լինելու առնչությամբ՝ այն բնութագրելով որպես գունավոր հեղափոխություն։

Բացի այդհրապարակված նյութերում կարևորվում են հայ-ռուսական փոխհարաբերությունները, ռուսական կողմի աջակցությունը, ինչը, կարելի է ասել, որ հաճախ ուռճացված է,ևնոր զարգացումների ազդեցությունը Ղարաբաղյան հիմնահարցի վրա։

Պահպանողական կողմնորոշմամբ Tasnim գործակալությունը մայիսի 23-ին «Հայաստանի իրարանցումներում,Արևելքի ու Արևմուտքի պատերազմի մասին» հոդվածում ներկայացրել է զարգացումների դրդապատճառների, կառավարման համակարգի փոփոխությանև այն մասին, որ նախկին վարչապետ Սարգսյանըկարևորում էր երկրի անվտանգությունը և այլն։ Հոդվածումշեշտվել ենհայ-ռուսական փոխհարաբերությունները, Ռուսաստանի տնտեսական աջակցությունը  Հայաստանին, ինչն անգերագնահատելի է համարվել։

Tasnim-ը նշել է, թե Հայաստանը 2015թ. անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը, հույսով, որ դրա ազդեցության տակ«Լավրովյան ծրագրով» Ադրբեջանի հետ հաշտության համաձայնագիր էստորագրելու։Հոդվածի հեղինակը կարևորել է Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում հայկական լոբբիստական շրջանակների դերը՝ ընդգծելով, որ դեռևս 90-ականներից այդ երկրների ոչ պետական կազմակերպություններն ու ընկերություններն ակտիվ ենՀայաստանում։ Հեղինակի կարծիքով՝ 2015թ.ամռանն«ԷլեկտրիկԵրևան»-ի ցույցերի բռնկման կայծի հեղինակն ամերիկյան մի ընկերություն էր, սակայն ցուցարարները թիրախ դարձրեցինՀայաստանի էլեկտաէներգիայի մատակարար ռուսական ընկերությունը։«Թասնիմի» կարծիքով՝ հակակառավարական ուժերը մտադիրեն Թավշյա հեղափոխությամբ երկիրը տանել դեպի ԵՄ, իսկՂարաբաղյան հիմնահարցի լուծման առնչությամբ հայկական ինչ-որ ազգայնականություն է դրսևորվում, ինչն առավել մեծացնում է պատերազմի վտանգը։ Հոդվածում եզրակացվում է, որ համաշխարհայնացման և եվրասիականության, Արևելքի ու Արևմուտքի միջևպատերազմն անգամ Հայաստանի նման փոքր երկրում է դրսևորվել[14]։ Թանսիմը նաև ռուսական մամուլից է թագմանաբար նյութեր հրապարակել և վկայակոչել ռուս փորձագետների ու վելուծաբանների տեսակետները, ինչպես օրինակ, Զատուլինի դիրքորոշումները։

 

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)



[1]هستیمایراندرگذاریسرمایه‌آماده: پاشینیانhttp://www.irdiplomacy.ir/fa/page/1976668,کنیمفعالراارمنستانوایرانمیاناقتصادیهمکارداریمعلاقه:پاشینیانhttps://www.isna.ir/news/97022614863

[2]Համդելի օրաթերթ, 24 ապրիլի,‌رفتارمنستانوزیرنخستسرکوبازخستگیازبعداستعفا

[3]اپوزیسیونباگفتگوبرایارمنستانوزیرنخست‌درخواستhttps://www.isna.ir/news/97020100492

[4]ارمنستانوزیرینخست‌تصدیبرایپاشینیانخیزhttps://www.isna.ir/news/97020402836

[5]مخملیانقلابدنبالبهمخالفان /ارمنستاندراعتراضاتادامهhttp://www.ghatreh.com/news/nn42218228

[6]شدوزیرنخستارمنستانارمنستانمخالفانرهبرhttp://www.ccsi.ir/vdcb98b8.rhb95piuur.html

[7]Հեղինակի կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի հրաժարականը 90-ականների բողոքի ցույցերի հետևանքով էր։

[8]ارمنستانسیاسیتحولاتدرداشناکسوتیونکاتالیزورینقشبرتاملیhttp://www.iras.ir/fa/doc/article/3645

[9]قفقازآیندهدرابهام؛ارمنستانناپایداریhttps://khabarfarsi.com/u/54114573, http://www.ghatreh.com/news/nn42467320,http://khabarfarsi.com/u/54144241և այլն:

[10]قفقازآیندهدرابهام؛ارمنستانناپایداریwww.farsnews.com/news/13970215001402

[12]رمنستانامليجنبشhttp://www.magiran.com/npview.asp?ID=3744450

[14]ارمنستانهایناآرامی‌درغربوشرقجنگازتسنیمگزارشhttps://www.tasnimnews.com/fa/news/1397/02/03/1707461


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ