HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռեր»-ի անդամ Արթուր Մելքոնյանն ազատվեց կալանքից

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում շարունակվեց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով նիստը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդությամբ հանդես եկավ՝ իր պաշտպանյալ Արթուր Մելքոնյանի կալանքը փոխարինելու վերաբերյալ։ Փաստաբանը միջնորդեց Արթուր Մելքոնյանի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրություն։ Որպես միջնորդության հիմք նշեց առողջական վիճակը՝ Արթուր Մելքոնյանը երրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Նաեւ հավաստիացրեց, որ իր պաշտպանյալը նիստերին կդրսեւորի պատշաճ վարքագիծ։ «Արթուր Մելքոնյանը խնամքին ունի երեք անչափահաս երեխա, ովքեր ապրում են տատի թոշակով»,- հավելեց փաստաբանը։

Դատախազ Արթուր Չախոյանը չառարկեց ներկայացրած միջնորդության դեմ՝ նշելով, որ երկրում իրավիճակ է փոխվել եւ, ազատության մեջ գտնվելով` Մելքոնյանը չի խուսափի դատավարությունից։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Մեկ ժամ ընդմիջումից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը վերադարձավ դահլիճ եւ բավարարեց միջնորդությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter