HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսումնական հաստատություններում կոռուպցիոն հանցագործությունների փաստերով 22 գործ է քննվում

Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության վերահսկողության ներքո քննչական մարմինների վարույթում ուսումնական հաստատությունների ղեկավարների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, պաշտոնեական կեղծիքների, պաշտոնեական դիրքն օգտագործելով հափշտակություններ կատարելու, կաշառք ստանալու և այլ հանցագործությունների վերաբերյալ քննվում է 22 քրեական գործ:

Դատախազության տեղեկացմամբ` 16 գործ վերաբերում է դպրոցների, 4 գործ՝ մանկապարտեզի տնօրեններին, 2 գործ՝ ԲՈՒՀ-ի պաշտոնատար անձանց: Նշված քրեական գործերից 2-ով քրեական հետապնդում է հարուցվել 4 մանկապարտեզի, 4 գործով՝ 4 դպրոցի տնօրենների նկատմամբ: 

Ընդհանուր 22 քրեական գործով պետությանը պատճառված վնասը կազմում է 33.227.700 դրամ, որից ներկա պահի դրությամբ նախաքննության ընթացքում վերականգնվել է 2.123.000 ՀՀ դրամը: 

Վերոնշյալ քրեական գործերի գերակշիռ մասը քննվում են տարիֆիկացիոն ցուցակներում ավել աշակերտներ ներկայացնելու և ստացված հավելյալ գումարները յուրացնելու, կրթական հաստատությունում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախող անձանց աշխատավարձերը յուրացնելու կամ վատնելու, կրթական հաստատության սաների հասանելիք սննդամթերքին հատկացվող գումարները հափշտակելու, կրթական հաստատության կարիքների համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների, կատարվող շինարարական և վերանորոգման աշխատանքների ակնհայտ բարձր գներ սահմանելու և արդյունքում դրա որոշակի մասը կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով հափշտակելու, կեղծ ավարտական վկայականներ տրամադրելու, դրամահավաքության և այլ կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter