ՈՒրբաթ, 17 օգոստոսի

Արդարադատության նախարարը ներկայացրել է Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետին



Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր քրեակատարողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին:

ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը և ԱՆ վերահսկողական ծառայութան պետ Միքայել Մինասյանը:

Նախարարը շնորհավորել է Արտյոմ Մխոյանին ծառայության ղեկավարումը ստանձնելու առիթով, շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ռաֆայել Հովհաննիսյանին ձեռքբերումների համար և նշել, որ Արդարադատության նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված ցանկացած գործողություն ու վարքագիծ վերագրվելու է Հայաստանի Հանրապետությանը:

«Հետևաբար, արդյունավետությամբ և պատասխանատվությամբ կատարած աշխատանքով պետք է բարձր պահենք Հայաստանի հեղինակությունը»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ նոր Կառավարությունն ունի ժողովրդի լիակատար աջակցությունը, ժողովուրդն է իշխանության տերը, հետևապես, ստանձնելով պետությանը ծառայելու պատասխանատվությունը, պետք է անել առավելագույնը ժողովրդի սպասումները բավարարելու համար:

«Մենք ձևավորելու ենք նոր մոտեցումներ, և այն հիմնախնդիրները, որոնք կան այս համակարգում, պետք է աստիճանաբար ու հետևողականորեն լուծվեն: Կոռուպցիան պետք է վերանա համակարգից և այն պետք է տեսանելի լինի Հայաստանի քաղաքացուն»,- ընդգծել է նախարար Զեյնալյանը՝ միաժամանակ կարևորելով քրեակատարողական ծառայողի սոցիալական երաշխիքների ապահովումը:

Արտյոմ Մխոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և արդարադատության նախարարին վստահության համար և հավաստիացրել, որ իրենց աշխատանքով ցույց են տալու, որ ծառայությունն ի զօրու է լուծել ցանկացած խնդիր՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ժողովրդի:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ