Շաբաթ, 18 օգոստոսի

Դատական դեպարտամենտն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը



Դատական դեպարտամենտն արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը, որը նույնությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ինչպես նշվում է «Հետք» էլեկտրոնային օրաթերթի  «Քաղաքացին ահազանգում է. դատավորները դատական ակտում թույլ են տվել ակնհայտ կեղծիք» վերնագրով հոդվածում /հետևյալ հղմամբ՝ http://hetq.am/arm/news/90129/qaxaqacin-ahazangum-e-datavornery-datakan-aktum-tuyl-en-tvel-aknhayt-kextsiq.html/, քաղաքացին դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի երեք դատավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Դիմումը մուտք է արվել 24.05.2018 թվականին:

Դատական դեպարտամենտը հիշեցնում է, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող մարմիններն են միայն Կարգապահական հարցերի հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) և Արդարադատության նախարարը:

Հարկ է հիշեցնել նաև, որ Օրենսգրքի 77-րդ և 78-րդ հոդվածների համաձայն, Հանձնաժողովը ձևավորվում է բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի կողմից և բաղկացած է միմիայն դատավորներից։ Այն չի հանդիսանում Բարձրագույն Դատական Խորհրդի մարմին։

Օրենսգրքի 148-րդ հոդվածի ուժով` միայն վարույթ հարուցող մարմինն է որոշում կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու հարցը։

Ինչ վերաբերում է տվյալ հրապարակման մեջ նշված փաստերին, ապա հաշվի առնելով, որ արդարադատական գործընթացն այդ գործով դեռևս չի ավարտվել և ներկայացվել է վճռաբեկ բողոք, Բարձրագույն դատական խորհուրդը դիմումն ուղարկել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմ` ի գիտություն»։

Լուսանկարում (ձախից աջ)՝ դատավորներ Գագիկ Խանդանյանը, Նարինե Բարսեղյանն ու Հարություն Ենոքյանը


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ