Երկուշաբթի, 18 հունիսի

Վարչապետը Մոսկվայում աշխատանքային ճաշ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ



Աշխատանքային այցով Ռուսաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հայաստանի դեսպանությունում աշխատանքային ճաշ է ունեցել տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ, այս մասին հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը:

Նիկոլ Փաշինյանը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական հարաբերությունների հետևողական զարգացումն ու բիզնես կապերի շարունակական ընդլայնումը: 

Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ նոր ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է այդ ուղղությամբ իրականացնել անհրաժեշտ քայլեր:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ