ՈՒրբաթ, 17 օգոստոսի

Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածուն խնդրում է մինչև վերջ պայքարել գործող քաղաքապետի հրաժարականի համար



Էջմիածին քաղաքում շարունակվում է բազմամարդ հանրահավաքը: Հրապարակում հավաքվել է մի քանի հազար մարդ: Ցուցարարները պահանջում են քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը: Ելույթ ունեցողները պահանջում էին նաև քաղաքապետի հոր` պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրաժարականը:

Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանը հավաքվածներին խնդրեց պայքարել մինչև վերջ: Նա ասաց, որ պետք է «Մանվելիզմի վերջը գա»:

Նա թվարկեց Մանվել Գրիգորյանի ունեցած տների թիվը` 60: Թվարկեց նաև բիզնեսները: Թումանյանը նշեց, որ տարիներ շարունակ քաղաքը թալանվել է և Գրիգորյանները էջմիածինցիների գումարներով են հարստացել:

Նշենք, որ հանրահավաքին մասնակցում էր նաև Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո): Նա շրջապատված էր թիկնապահներով:

Լուսանկարում' Արթուր Թումանյանն է


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Արմենակ Եղիայեան04:05 - 15 հունիսի, 2018
Պէտք է Մանուէլ Գրիգորեանի հարստութեան իւրաքանչիւր կոպեկի համար հաշիւ պահանջել՝ հօրմէն եւ ամբողջ գերդաստանէն, բաց աստի զգուշանալ, որ Մանուէլի փոխարէն Դոն Պիպոն չգայ: Մէկ տականքը ուրիշով փոխարինելը հարցեր չի լուծեր:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ