Կիրակի, 23 սեպտեմբերի

Մշտական բնակության վայրից դուրս պաշտոն ստանալիս կառավարության անդամը բնակարանի վարձի փոխհատուցում կստանա



Կառավարության անդամներն իրենց մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակվելու դեպքում այդ վայրում բնակարանի վարձին համարժեք ամսական 100 000 փոխհատուցում կստանան: Կառավարությունն այսօրվա նիստին նման որոշում ընդունեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի առաջարկով:

Կառավարության անդամին փոխհատուցում կտրմադրվի այն դեպքերում, երբ պարզվի, որ նա իր մշտական բնակության վայրում աշխատանքի չի անցել և տվյալ վայրում չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի անշարժ գույք:

Փոխհատուցումը կտրամադրվի վարչապետին ուղղված դիմումի հիման վրա, որին կկցվի անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը, վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները:

Կառավարության անդամին բնակարանի վարձի փոխհատուցման տրամադրումն ապահովելու է նրան աշխատավարձ վճարող պետական մարմինը՝ վարչապետի որոշման հիման վրա: Կառավարության անդամին բնակարանի վարձի ամսական փոխհատուցման տրամադրումը կարող է փոփոխվել, սակայն այն չպետք է գերազանցի նախատեսված 100 000 դրամը:

Այս նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել Երևանում բնակարան չունենալու դեպքում Ազգային Ժողովի պատգամավորներին բնակարանի վարձը կամ համարժեք փոխհատուցումն ապահովելու մեխանիզմը:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ