HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան․ «Հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ չկան»

Կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ իր գլխավորած պատվիրակության մոսկովյան այցին՝ ընդգծելով, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգանում են։

«Մենք կարող ենք արձանագրել, որ մեր հարաբերություններում պրոբլեմներ չկան և անհրաժեշտ է աշխատել, որպեսզի այն տնտեսական պոտենցիալը, որը մենք ունենք, լիարժեք իրականացվի։ Իհարկե, այցի արդյունքներով մենք բազմաթիվ նախարարների հետ զրույցներ կունենանք, և կլինեն կոնկրետ հանձնարարականներ։ Այս պահին ես ուզում եմ արձանագրել, որ կառավարությունը և առընթեր մարմինները պետք է լրջորեն աշխատեն, որպեսզի մենք կարողանանք մրգի և բանջարեղենի արտահանման ողջ պոտեցնիալը լիարժեք օգտագործել»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետի վստահեցմամբ՝ Ռուսաստանի շուկան հայկական միրգ-բանջարեղենի կարիքն ունի եւ այնտեղ ակնկալում են, որ մատակարարումները լիարժեք կլինեն։

«Հույս ունեմ, որ որոշ կառուցվածքային փոփոխություններ, որոնք կապված են օրենսդրության հետ, որևէ նեգատիվ ազդեցություն չեն ունենա, մասնավորապես սննդի անվտանգության տեսչությունում տեղի ունեցող փոփոխությունները»,-ասաց վարչապետը։

Ապա հաստատվեց նիստի օրակարգը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter