HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ադրբեջանից բռնագաղթած 34 ընտանիք կսեփականաշնորհի իր զբաղեցրած տարածքը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց թույլատրել սեփականաշնորհել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները: Կառավարություն ներկայացրած որոշման նախագծի համաձայն՝ 34 ընտանիք կսեփականաշնորհի իր զբաղեցրած տարածքը:

Սեփականաշնորհման խնդրանքով պետգույքի կառավարման վարչություն են դիմել Աբովյանի ճարտարագիտական քոլեջի, Երևանի Մոլդովական 29/1, Շիրակի 2ա/7, Աճառյան 20/3, Թբիլիսյան խճուղի 5 և Արարատի մարզի Դարբնիկ համայնքի 5-րդ փողոց 1 հասցեների հանրակացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած և քաղաքացիություն ստացած քաղաքացիները:

Նախագիծը ներկայացվել է նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, և ճշգրտվել է այդ  հասցեներում բնակվող քաղաքացիներից բացի այլ անձանց հաշվառված լինելու վերաբերյալ տեղեկատվությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter