Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Կառավարությունը HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենա տրամադրեց նախագահի աշխատակազմին



Վարչապետի աշխատակազմին ամրացված HYUNDAI TUCSON մակնիշի ավտոմեքենան ամրացվեց նախագահի աշխատակազմին։ Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

Որոշումը չզեկուցվող է։ Հիմնավորման մեջ նշվում է՝ վարչապետի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված 12 մլն 745 հազար դրամ սկզբնական արժեքով և 5 մլն 12 հազար դրամ հաշվեկշռային արժեքով (ձեռքբերման տարեթիվը` 2012 թվական, նույնականացման համարը` KMHJU81CDCU442715) հետ վերցնել և ամրացնել նախագահի աշխատակազմ պետա­կան կառավարչական հիմնարկին:

Ըստ որոշման՝ ավտոմեքենայի անհրաժեշտությունն առաջացել է նախագահի աշխատակազմի գործունեությունը բնականոն հունով կազմակերպելու նպատակով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ