Շաբաթ, 22 սեպտեմբերի

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանին կփոխարինի Արտակ Ասատրյանը



Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչին այսուհետ կնշանակի և պաշտոնից կազատի վարչապետը՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ։ Նման որոշում այսօր ընդունվեց կառավարության նիստում։

Նիստի սկզբում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց այս հարցը ևս ներառել օրակարգում, ապա այն հայտնվեց որպես լրացուցիչ հարց։

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Aysor.am-ի հետ զրույցում նա վստահեցրել է, որ հրաժարականի դիմումը ներկայացրել է դեռևս չորս օր առաջ։

Որոշման մեջ նշվում է նաև, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով տիրապետում է մարդու իրավունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջազգային ակտերին և անգլերենին կամ ֆրանսերենին:

Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչին կփոխարինի Արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ