HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվս մեկ ոստիկանի մեղադրանք է առաջադրվել լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ոստիկանության ավագ օպերլիազոր Ս. Թ.-ն խոչընդոտել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

2018 թվականի ապրիլի 19-ին կառավարական 3-րդ մասնաշենքի հարակից տարածքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, այդ թվում` ավագ օպերլիազոր Ս. Թ.-ն: Վերջինս, նկատելով, որ լրագրող Տ. Մուրադյանը տեսախցիկի միջոցով լուսաբանում է ինչպես տվյալ վայրում բողոքի զանգվածային ակցիաներ իրականացնող քաղաքացիների և ոստիկանության ծառայողների, այնպես էլ իր գործողությունների ընթացքը, մոտեցել է լրագրողին, հարվածել նրան, այնուհետև, անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումներն ու լրագրողական վկայականի առկայությունը, մեկ այլ անձի հետ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով հարվածներ հասցրել Տ. Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, նրան պատճառել մարմնական վնասվածքներ:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար օպերլիազոր Ս. Թ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter