HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուրասար համայնքի դպրոցի տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և յուրացում կատարվելու դեպքի առթիվ քեական գործ է հարուցվել

Ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «ՀՀ Լոռու մարզի Ուրասարի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Շ.-ն, 2014 թվականի հունվար ամսից մինչև 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակաշրջանում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է օրենսդրության պահանջները և գանձապահի փոխարեն անձամբ իրականացնելով դպրոցի աշխատակիցներին աշխատավարձ վճարելու գործառույթը, 2 հավաքարարների և պահակի անվամբ ելքագրված աշխատավարձից պակաս է վճարել ընդհանուր շուրջ 3 500 000 դրամ: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

Բացի այդ, տնօրենը 2014 թվականի հունվարի 8-ից մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն գյուղի մեկ բնակչի դպրոցում ձևակերպել է որպես գործավար, սակայն վերջինս փաստացի այդ աշխատանքը չի կատարել, իսկ նրա անվամբ ելքագրված խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 960 000 դրամը տնօրենը յուրացրել է:

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացում կատարելու հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:

Լուսանկարը՝ Ուրասարի դպրոցի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter