HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանը սահմանափակում է դրել Հայաստանից կապիկների ներկրման վրա

Հայաստանից Ռուսաստան կենդանիների արտահանման սահմանափակում չկա: Այս մասին հայտնում է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` հավելելով, սակայն, որ կա կապիկների արտահանման սահմանափակում:

«Այսօր ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն (Ռոսսելխոզնադզոր) իր պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ հունիսի 14-ից սահմանել Է Հայաստանից կենդանիների (թռչունների, սողունների, երկկենցաղների եւ հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակների) ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով: Սակայն մեկ ժամ անց այդ տեղեկատվությունը փոխարինվել է այլ հայտարարությամբ, ըստ որի՝ նախորդ հաղորդագրությունում եղել են անճշտություններ: Մասնավորապես՝ հստակեցվել է, որ «արգելքը վերաբերում է միայն պրիմատներին (կապիկներին) և նախորդ հաղորդագրությունը պետք է համարել անվավեր»», - գրված է ՍԱՊԾ հաղորդագրության մեջ:

Ծառայությունը եզրափակում է, որ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կենդանիների արտահանման որևէ սահմանափակում չկա (բացառությամբ կապիկների):

Նկատենք, սակայն, որ ՍԱՊԾ-ն չի անդրադառնում կապիկների ներմուծման արգելքի պատճառին, այն է` Ռոսսելխոզնադզոր-ի կողմից «կրկնվող խախտումների հայտնաբերումը», որոնք կապված են Հայաստանից նշված կենդանիների տեղափոխման փաստաթղթային և ֆիզիկական վերահսկողության հետ:

Լուսանկարը` opencage.info

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter