HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկայացվել են զինծառայողներին հատկացվող իրային միջոցներն ու ճաշատեսակները

Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը «Հաղթանակ» զբոսայգում կազմակերպել էր զինված ուժերի շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողներին հատկացվող սննդամթերքի և իրային միջոցների տեսականու ցուցադրություն: Այս մասին տեղեկացնու է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ներկայացվել են զինծառայողներին հատկացվող անկողնային, հանդերձանքի և կենցաղային պարագաները, համազգեստն ու կոշկեղենը: Զբոսայգում կազմակերպվել էր նաև զինված ուժերում պատրաստվող ճաշատեսակների հանրային հյուրասիրություն:

Զինված ուժերի թիկունքային ապահովման պատասխանատուներն ընդգծել են, որ բանակի ճաշացանկը պարբերաբար թարմացվում է, խիստ հսկողություն է սահմանված մատակարարվող սննդամթերքի որակի նկատմամբ, իսկ ճաշատեսակները պատրաստվում են սահմանված չափաքանակներով և բարձրորակ սննդամթերքով:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև պարտադիր զինծառայողների պարենային և իրային ապահովման չափաքանակների դիդակտիկ նյութեր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter