HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումները վերջին օրերին ավելացել են. բնակչությունը դժգոհում է

Վերջին օրերին  «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի Ալավերդու պղնձաձուլական գործարանի պարբերաբար կրկնվող արտանետումները  ալավերդցիների համար դարձել են անտանելի: Այսօր ժամը 11:30-ից մինչև 12:30-ը գործարանի Կոշաբերդ սարի վրա գտնվող ծխնելույզի մեծաքանակ արտանետումների պատճառով Ալավերդիում ստեղծվել է արտակարգ իրավիճակ:

 Արտանետումների մեջ կորած էին Աքորի գյուղը և Լալվար սարը, Մադանը, պղնձաձուլական գործարանի սանիտարական գոտու շենքերը չէին երևում ծխի մեջ: Ծուխը պատել էր քաղաքի Ջրավազան, Հայպետշին, Խուդյակով, Զորավար Անդրանիկի թաղամասերը:  Ծուխը դանդաղ շարժվում էր դեպի Շահումյան և Սանահին կայարանային թաղամասեր, Հագվի և Օձուն գյուղեր: Խուճապի մեջ են հայտնվել Ս. Սարահարթ թաղամասի բնակիչները: Ծնողները բակերում խաղացող երեխաներին շտապ տուն էին կանչում։

«Ինչ անենք, որ փրկվենք այս վիճակից», - միմյանց հարցնում էի  փողոցներից տուն շտապող ալավերդցիները:

«Մենք հեչ, բա թոռնիկներս, բա մյուս երեխաները»,- ասում է Սամվել Դալլաքյանը։ Վերջինս  երկար տարիներ աշխատել է պղնձաձուլական գործարանում և տեղյակ էր գործարանի արտանետումների վտանգներին:

«Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության ղեկավարները տարիներ շարունակ գործարանի էկոլոգիական վիճակը մեղմելու համար բնակչությանը, հատկապես նախաընտարական շրջանում, խոստումներ են տալիս  գերմանացիների, ռուսների, վերջերս էլ չինացիների ներդրումների մասին: Խոստումները այդպես էլ մնում են խոսակցություններ:

Վերջին օրերի մեծաքանակ արտանետումների պատճառների մասին մեր հարցին պատասխանելով «Արմենիան Քափըր Փրոգրամ»  ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանն ասաց«Մենք տեղյակ ենք, որ պղնձաձուլական գործարանի անհամեմատ մեծ արտանետումները առաջացնում են բնակչության դժգոհությունները: Մի բան կարող եմ ասել, ելնելով իրավիճակից մենք կարճաժամկետ կնվազեցնենք գործարանի արտադրողականությունը, այսինքն կնվազեցնենք ձուլող վառարանի բեռնումը: Ինչ խոսք, դա իր բացասական հետևանքները կունենա մեր ֆինանսատնտեսական ցուցանիշների վրա: Բայց մենք  այս խնդրի երկարաժամկետ լուծում չունենք: Չի բացառվում, արտանետումները պայմանավորված են մշակվող հումքի բաղադրությամբ: Մենք այդ ամենը կուսումնասիրենք: Հավատացեք , մենք շատ ենք շահագրգռված արտանետումների վիճակը կայունացնելու գործում»։

 

Մեկնաբանություններ (2)

Հրայր
Փակել է պետք ամեն տեսակ հանքարդյունաբերությունը, մինչև մարդկությունը չսովորի առանց միջավայրը վարի տալու հանքարդունաբերել: Ու՞մ են պետք իրենց երկու կոպեկ հարկերը ու իրենց ցածր որակավորման աշխատատեղերը, որոնք միայն միջավայրն են վարի տալիս: Ավելի լավ է կաթնամթերքի ու գյուղմթերքի վաճառքի մոնոպոլիաները վերացնեն ու իրենց երեխեքին ծրագրավորում ու տեխնոլոգիաներ սովորեցնեն:
անահիտ
էս ամբողջ գործարանը պետք է տեղափոխել ու տանել ավելի հեռու Ալավերդուց էս մարդիք ամեն օր թունավորվում են սա ուղղակի անընդունելի է,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter