HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգ»․ Արմեն Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի ձերբակալության մասին

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի այսօրվա ձերբակալությանը՝ այն որակելով որպես ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգ։

Նույն հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք․

Հարգելի գործընկերներ,

Արցախի Հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է։
ՀՀԿ իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության Սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։ Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս քայլը ավելի քան մտահոգիչ է։

Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: 
Հաշվի առնելով, որ պարոն Գրիգորյանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության ապօրինի հրազեն և ռազմամթերք պահելու կասկածանքով, իսկ այդ զենքն էլ հայտնաբերվել է արդեն իսկ հարուցված քրեական գործով ամառանոցում իրականացված խուզարկության արդյունքում, դժվար է պատկերացնել, որ այս դեպքում հնարավոր է խոսել անմիջականորեն հանցանք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ձերբակալելու պայմանը պահպանած լինելու մասին։
Բացի այդ, խուզարկությունը կատարվել է ոչ բնակության վայրում, այլ ամառանոց- հանգստավայրում, որի տնօրենը հայտարարել է, որ այդ զենքը պատկանում է իրեն և ոչ թե Մ. Գրիգորյանին: Կոչ ենք անում դատախազությանը իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը` նախաքննության օրինականության ապահովման ` այդ թվում ազատությունից ապօրինի զրկված անձին անհապաղ ազատ արձակելու համար:

Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ զենք պահելու կասկածանքով կարող է ապօրինի ձերբակալվել ՀՀ ԱԺ պատգամավոր, մինչդեռ զենքի անմիջական գործածման հետ կապ ունեցող անձինք ազատվում են կալանքից` ՀՀ նոր իշխանությունների հայտարարած քաղաքականության շրջանակներում: 
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ այսօր կատարված գործողությունների հիմքում ընկած են առավելապես քաղաքական դրդապատճառներ: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու այս հարցի լիարժեք և անաչառ քննությունը և պայքարելու ենք Մանվել Գրիգորյանի իրավունքների ամբողջական պաշտպանության համար։

Մեկնաբանություններ (7)

Մ.Գրիգորյան
Իսկ երբ «ռեպրեսիվ ապարատի հեթական գործադրմամբ» ձերբակալվեց,իսկ հեո կալանավորվեց Արցախի հերոս գեներալ Սամվել Բաբայանը, ՀՀԿ-ից ոչ ոք ձայն չհանեց:
Վարազ Սյունի
Ի՞նչ «ռեպրեսիա». ապօրինի մի ամբո՛ղջ զինանոց ունի ու փորձել է տեղափոխել-թաքցնել այն. ուստի ձերբակալել են: ՀԳ.Իսկ Արցախի արժանի հերոսներ Սամվել Բաբայանի և Ժիրայր Սեֆիլյանի գլխներին սարքելու և ձերբակալելու ժամանակ ու՞ր էիք, ի՞նչու ձայն չէիք հանում:
Karen Gasparyan
Դուք դեռ խոսում ե՞ք։ Աբուռ ունենայիք վաղուց դուրս էիք էկել մարդակեր հհկ-ից ու այլևս ձեր գարշելի դեմքերը ցույց չէիք տվել էս բազմաչարչար ժոողվրդին, որին ոչխար էր անվանում ձեր սիրելի անսխալական շեռժիկը
Անի Խլղաթյան
Ասում ա՝ ամառանոց ունի, ամառանոցն էլ տնօրեն ունի, տնօրենն էլ, թե էդ զենքը իմնա
elyasahakyan
Արմեն միշտ մեծախոս,պոռոտ անտակտ կերպար է ,ինչու Սեֆիլյանին ու Բաբայանին որ տարիներով այդ անմեղ ազգի հերոսների պահեցին բանդում,դա օրինական էր՞,այն ժամանակ ինչու չէն Սերժիկին քննադատում նրա չարամիտ գործությունները համապատասխանում էր օրենքին,երևում է Մանվելը իր թալանի լավ բաժին է հանել,դրա համար վատ են զգում,Մանվելը սուրբ վայրը դարձրել է իր սեփականությունը զենքով ու վայրով ։
Դավիթ Հարությունյան
պրն Աշոտյան Հայ ժողովրդական ասույթը ասում է՝ ձու գողացողը ձի էլ կգողանա, իսկ ժամանակակից ասույթը ասում է կով գողացողը համաքաղաքացիներին հալածողը ու ժողովրդին թալանողը դեգենեռալ կդառնա ու հետո էլ ԱԺ պատգամավոր։ խնդրում եմ դադարեցրեք բռնաբարված ու լքված կույսի հայացքով քաղաքական հայտարարություններ տարածեք, մի վախեցեք մինչ այս պահը սերժ սարգսյանի անունը չի տվել, դա մնացել է վաղվա հարցաքննությանը։
Վարազ Սյունի
«Սասնա ծռերը» չեն «ազատվել», պարզապես կալանքի ձևն է փոխվել: Ի տարբերություն «Սասնա ծռերի», Մանվել Գրիգորյանը եթե չկալանավորվեր,ապա կխանգարեր հետաքննությանը՝ օրինակ,ապօրինի զենքերը թաքցնել փորձելով,ինչն էլ որ փորձեց անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter