HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարության արձագանքը՝ ալավերդցիների ահազանգին

Բնապահպանության նախարարությունը և տեսչական մարմինը արձագանքել են ալավերդցիների ահազանգին
Էլեկտրոնային մամուլով ահազանգ էր տարածվել, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի մետալուրգիական արտադրամասի ծխնելույզից դուրս եկող արտադրական ծուխը լցվել է քաղաք:

Այս մասին նշված է բնապահպանության նախարարության ֆեյսբուքյան էջում։

Այսօր «Հետք» -ը ևս գրել էր այն մասին, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի արտանետումները վերջին օրերին ավելացել են։

Նախարարությունը ահազանգի մասին անմիջապես տեղյակ է պահել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ ստեղծված իրավիճակի պատճառներն պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից Բնապահպանության նախարարությանը հայտնել են, որ տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն անմիջապես եղել են դեպքի վայրում, և արձանագրել անձրեւի եւ խոնավության հետ արտանետման համադրություն: Տեսչական մարմնի աշխատակիցները հանդիպել են ընկերության պատասխանատուների հետ, ովքեր հիմնավորել են, որ տեխնիկապես չեն կարող արտադրական ցիկլը կանգնեցնել, բայց պարտավորվել են ժամանակավոր նվազեցնել արտադրական ծավալները:

Մեկնաբանություններ (2)

ՀԲՃ
Պետական լիազոր մարմինները օդի նմուշառում կատարելու, վնասակար տարրերի, քիմիական միացությունների և այլ նյութերի պարունակությունը պարզելու, բնակչությանն արդյունքների մասին իրազեկելու փոխարեն՝ անում են իրավիճակին ընդհանրապես անհամարժեք ինչ-որ գործողություններ։
Լարիսա Փարեմուզյան
Հետաքրքիր է, տեսչական մարմինը արդյոք ստուգե՞լ է Ալավերդու մթնոլորտում վտանգավոր նյութերի կոնցենտրացիան: Տեսչական մարմինը պետք է բացատրություն տա՝ ինչու չե՞ն արել դա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter