HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի մարզպետի կոչը՝ Էջմիածնի քաղաքապետին և բնակիչներին

Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն իր ֆյեսբուքյա էջում կոչով է հանդես եկել՝ ուղղված Էջմիածնի քաղաքապետին և քաղաքի բնակիչներին։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք․

Էջմիածնի քաղաքապետ հարգելի Կարեն Գրիգորյան և սիրելի բնակիչներ, 
Որպես Արմավիրի մարզպետ և ձեզ հարազատ ընդունող մարդ` իմ կոչն ու հորդորն է բոլորիդ՝ իրականացվող հանրահավաքների ընթացքում ցուցաբերել փոխադարձ հանդուրժողականություն և զսպվածություն, բաց չթողնել ընդհանուր սեղանի շուրջ նստելու, բարձրաձայնված խնդիրները քաղաքակիրթ ձևով քննարկելու և լուծումներ գտնելու հնարավորությունը։

Հարգելիներս, այնուամենայնիվ, բոլորիդ խնդրում եմ պահպանել հավաքների խաղաղ բնույթը, չոտնահարել միմյանց իրավունքները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված հավաքի մասնակցի պարտականությունները:

Միևնույն ժամանակ առաջարկում եմ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին և խաղաղ ցույցի երեք հիմնական կազմակերպիչներին վաղը 12:00-ին Արմավիրի մարզպետարանում հանդիպում ունենալ ինձ հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ուղիները։

Լիահույս եմ, որ ականջալուր կլինեք իմ կոչին և կդրսևորեք Էջմիածնի հպարտ և արժանապատիվ քաղաքացուն բնորոշ վարքագիծ:
Ամենայն բարիք բոլորիդ:

Հարգանքով` ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյան

Մեկնաբանություններ (2)

Artur
И ТЕБЯ ВЫЛЕЧАТ...)))
Վաչե
Հարգարժան մարզպետ Ձեր քաղաքակիրթ տոնով կոչը կարող է ընկալվել որպես թուլության դրսևորում։ Ավազակների հետ պետք է խոսել հենց իրենց լեզվով։ Էջմիածինցիների համբերությունը անսահման չէ, նրանք այլևս մտադիր չեն իրենց քաղաքում և երկրում հանդուտժել «մանվելիզմի» որևէ դրսևորում։ Տեսնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վճռական քայլերը՝ երկիրը վարագից մաքրելու ուղղությամբ, ժողովուրդը իր անվերապահ աջակցությունն է հայտնում վարչապետին և նրա թիմին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter