HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ վարչապետի այցն առաջնագիծ (տեսանյութ)

Հունիսի 16-ին աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ-ի հարավարևելյան առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրության ընթացիկ զարգացումներին, շփվել դիրքապահ զինծառայողների հետ:

Ըստ ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայության հաղորդագրության՝ հայկական երկու հանրապետությունների բարձրագույն իշխանության ներկայացուցիչները վստահեցրել են զինվորականներին, որ ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում այսուհետ ևս կարվի հնարավորը, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու և հայկական զինուժի մարտական հնարավորությունները կատարելագործելու ուղղությամբ:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին առաջնագիծ կատարած այցի ընթացքում ուղեկցել են նաև պաշտպանության նախարարներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ ու պաշտոնյաներ:

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը մասնակցել են նաև ՊԲ-ի շտաբում անցկացված խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական հակագործակցության օրակարգային տարբեր թեմաներ, անդրադարձ է կատարվել առաջնային գծում տեղ գտնող վերջին զարգացումներին և հակառակորդի հավանական սադրանքները կանխելու ուղղությամբ իրականացվող համալիր գործընթացներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter