HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ա․Աշոտյան․ «Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի»

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը․

«ԱԱԾ֊ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետևյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։

Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն իհայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլևս բացառապես իրավական դաշտում է։
Աստված պահապան Հայ զինվորին»,- գրել է Ա․ Աշոտյանը։ 



Մեկնաբանություններ (4)

Կարինե Մարգարյան
Երիտասարդ, քո անձնական խորը ողբերգությունը տարիներ շարունակ մարդակեր սիստեմի հլու ծառա լինելդ է։ Եթե չես ուզում մնացյալ կյանքդ ապրել էդ խարանը ճակատիդ ու ավելին՝ զավակներիդ ճակատին, րոպե առաջ լքիր էդ կուսակցությունդ, դադարիր նրա արած ամեն մի այլանդակությունը դոշով պաշտպանելուց ու մնացած կյանքդ ապրիր հանրօգուտ աշխատանք անելով, որ բոլոր մեղքերդ քավես ու մարդիկ ասեն՝ այ Աշոտյանը իր վարքով սրբեց իր ճակատի մուրը։
Յուրիկ Հակոբյան
Կադր ,,Մենք ենք, մեր սարերըՙՙ ֆիլմից.----Պարոն Աշոտյան, կեղծում ես, կեղծում ես, կեղծում ես,........,........,......, կեղծում ես, կեղծում ես,....,....,: Դու էլ նույն ՂԱՉԱՂԱՔՅՈԽՎԱՅԱԿԱՆ բորգի քարերից մեկն ես, ուղակի, մյուսներից շատ--շատ կարդացած ու գրագետ ես:
Սմբատ
Հետաքրքիր է թե եսքան ապացույցներից բացի էլ ի՞նչ ապացույց ա պետք ՀՀԿ ղեկավար անդամներին։ սահմանի պաշտպան, արյուն թափաց, հաշմանդամ դարձած և ազգի համար զոհված զինվորների համար նախատեսվված սնունդը ԳՈՂԱՆԱՔ ու հլը անմեղ ոչխարի հայացք ընդունած ելույթ ունենանք։ Լավ ձեր մեջ ընդհանրապես մարդկություն, վախ մարդկության և Աստծո առջև չկա՞, այ ..........
Դավիթ Հարությունյան
ճիշտն ասած կարդալուց հետո ուղղակի ծնոտներս ամուր սեղմեցի որ չհայհոյեմ, մենակ մի բան կուզենայի հարցնել պրն աշոտիկյան շառ-մազանովի հայտարարած բանակ թալանողների մասին շան տղու քֆուրը ուժի մեջ ա թե՞՞՞՞՞՞ արաաա ամոթ ա գոնե մի բուռ հող կերեք մեռեք, գիտեք,որ երբեմն պետք ա լուռ հեռանալ թե դեռ կարող եք պնդել, որ ձեր հհկի կողմից ղեկավարող ԱԱԾն տեղյակ չէր, մաղթում եմ տարոսը մյուս թալանչիներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter