Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Կարի արտադրության աշխատողները գործադուլ են հայտարարել



Գաջեգործների փողոցում տեղակայված կարի արտադրության աշխատողներն այսօր գործադուլ են հայտարարել: Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում:

Դա նախկինում գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող գործարանն էր, որը գրավադրված լինելու հետևանքով ձեռք էր բերել «Բօն Արմենիա»-ի սեփականատեր Ջան Սասուն Գելեջին, ավելի հայտնի որպես Խաչիկ Քրիստիան: Իր «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ի միջոցով աշխատեցնում է այս գործարանը, ինչպես նաև գործարաններ ունի Վանաձորում և Ամասիայում:

Գործադուլ հայտարարած աշխատակիցներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը, պատմեց, որ այնքան ցածր գնագոյացման համակարգ է ներդրված, որ դրա հետևանքով իրենք չափազանց ցածր աշխատավարձ են ստանում, բացի դրանից՝ բյուլետենները չեն հաշվարկվում:

«Հիմա մենք պայքարում ենք, որ մեր աշխատած գումարները տան: Մենք ստանում ենք 30 հազար, 45 հազար: Հիմա բոլորս որոշել ենք գործադուլ անել, եթե չբավարարեն, դիմում ենք գրում, դուրս գանք»,- պատմեց աշխատակիցը:

Գործարանի սեփականատերը դեռևս չի հանդիպել աշխատողներին, հերթափոխի պետն է տեսակցել նրանց, սակայն աշխատակիցները պահանջում են, որ սեփականատերն անձամբ գա իրենց մոտ, որպեսզի իրենք ներկայացնեն իրենց պահանջները և պատասխաններ ստանան:

Աշխատակիցը պատմեց, որ տարբեր տեղերից՝ Ամասիայից կամ Վեդիից նոր աշխատողներ է բերում և հիմնական աշխատողներին ցածր է վարձատրում. «Ասում է՝ դա է, ուզում եք՝ աշխատեք, չեք ուզում՝ դուրս եկեք»:

Այս գործարանում 2012-ին ևս աշխատողները գործադուլ էին հայտարարել նույն պահանջով:

Այս ընկերությունը կառավարության կողմից նաև արտոնություն է ստացել՝ ներմուծված սարքավորումների և արտադրության անհրաժեշտ այլ պարագաների նկատմամբ կիրառվել է «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմ և ժամկետը երկարաձգվել է:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ