HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Զինված խմբի» գործով Էդվարդ Ներսիսյանն ու Գառնիկ Մարգարյանն ազատ արձակվեցին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, այսօր որոշեց կալանքից ազատել «Զինված խմբի» գործով ամբաստանյալներ Գառնիկ Մարգարյանին և Էդվարդ Ներսիսյանին (հայտնի է Ապար անունով):
Գառնիկ Մարգարյանի համար անձնական երաշխավորություններ էին ներկայացրել Ազգային ժողովի պատգամավորներ Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը: 
Էդվարդ Ներսիսյանն առողջական լուրջ խնդիրներ ունի, քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում գլխուղեղի կաթված է ստացել, և նախորդ դատական նիստին նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը միջնորդություն էր ներկայացրել իր պաշտպանյալի նկատմամբ ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրելու վերաբերյալ: 
Դատարանը մերժեց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի և մեկ ամբաստանյալի՝ Հարություն Սալնազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու՝ նրանց պաշտպանների ներկայացրած միջնորդությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter