HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարմիր խաչի ծրագրերը նոր թափ են ստանում

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր:

Հյուրերը ներկայացրել են Հայաստանում և Արցախում ԿԽՄԿ գործունեության հիմնական ուղղությունները և հետաքրքրվել գերատեսչության ծրագրային առաջնահերթություններով, որոնց շուրջ և հնարավոր է սերտացնել գործակցությունը:

Արսեն Թորոսյանը շեշտադրել է առողջության առաջնային օղակի վերազինումն ու հզորացումը և կարևորել նաև այս ուղղությամբ ջանքերի մեկտեղումը, փոխանցել Հայաստանում սքրինինգային 2 նոր ծրագրի ներդրման նպատակադրումը:

Կարոլին Դույեզը հետաքրքրվել է սահմանամերձ համայնքներում բնակչության, ինչպես նաև սոցիալապես անապահով խմբերի, մասնավորապես, հաշմանդամություն ունեցող և ազատազրկված անձանց համար առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված առողջապահության նախարարության նոր ծրագրերով:

Անդրադարձ է կատարվել բանտերում տուբերկուլոզի կանխարգելմանն ուղղված ծրագրի ընթացքին, քննարկվել են առաջնային օղակում հոգեկան առողջության պահպանմամբ զբաղվող կենտրոնների ստեղծմանն առնչվող հարցեր:
 Միջազգային այս կազմակերպությունը նախատեսում է պիլոտային ծրագիր սկսել Տավուշի մարզի երեք հիվանդանոցում՝ անհետաձգելի բուժօգնության ծառայությունների ստեղծման ուղղությամբ, որի շուրջ նախարարության հետ առկա է փոխըմբռնման հուշագիր:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter