HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էկոտուրիզմի փառատոն՝ Արտավան գյուղում

2018թ. հունիսի 23-24-ը Վայոց ձորի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում տեղի կունենա երրորդ Էկոտուրիզմի փառատոնը Հայաստանում, որի կազմակերպիչներն են «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները: Փառատնոնի ընթացքում տեղի կունենան մի շարք միջոցառումներ՝ գյուղմթերքների ցուցահանդես-վաճառք, էկոտուրիզմի ծառայությունների և բնապահպանական կազմակերպություների ցուցահանդես, էկոտուրեր (քայլարշավ, թիթեռադիտարկում, կենդանական և բուսական աշխարհի դիտարկում և այլն), աստղադիտում, զրույցներ խարույկի շուրջ, որին ներկա կլինեն հայ պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և «Արտ Լանչի» հիմնադիր Բակուր Մելքոնյանը:
Փառատոնի աջակիցներն են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը, Անդրսահմանային միացյալ քարտուղարություն ծրագիրը (TJS), Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայկական գրասենյակը:

Արտավան գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Վայքի լեռնաշղթայի արևմտյան լանջին, Վայքից հարավ արևելք, 14-20 կմ հեռավորության վրա: Տարածքը հարուստ է կենսաբազմազանությամբ և մաս է կազմում միջազգայնորեն ճանաչված էկոլոգիական միջանցքի՝ ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցանկում ներառված Կովկասյան ընձառյուծի (Panthera pardus), բեզոարյան այծի (Capra aegagrus), Հայկական մուֆլոնի (Ovis orientailis) համար, ինչպես նաև այլ կենդանատեսակների ապրելավայր է: Այն ունի նաև հարուստ բուսական աշխարհ: Հայաստանում առաջին էկոտուրիզմի փառատոնը տեղի է ունեցել 2016 թվականի հունիս 4-5, Վայոց Ձորի Զառիթափ համայնքի Գոմք և Մարտիրոս գյուղերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter