HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Փակ շուկան» կդառնա՞ «Երեւան սիթի»

Սամվել Ալեքսանյանը պատասխանում է «Հետքի» հարցերին 

Երեւանի «Փակ շուկա»-ն վերջնականապես փակվեց հունվարի մեկին: Մամուլում լուրեր էին պտտվում այն մասին, որ շուկան գնել է գործարար Սամվել Ալեքսանյանը եւ պատրաստվում է այն վերածել վիթխարի սուպերմակետի քաղաքի կենտրոնում: 

Դեռեւս 2011-ի սեպտեմբերին Սամվել Ալեքսանյանը news.am-ին տված հարցազրույցում հերքել էր լուրը, թե Գագիկ Ծառուկյանից գնել է «Փակ շուկան». «Նման բան չկա, ես պաշտոնապես հերքում եմ»: 

Այսօր Սամվել Ալեքսանյանին հանդիպեցինք «Փակ շուկայի» դիմաց` աշխատակիցներին եւ վստահված անձանց ցուցումներ տալիս: Նա պատասխանեց «Հետքի» հարցերին` չձայնագրելու պայմանով: Խոսակցությունը ներկայացնում ենք հարցազրույցի տեսքով, որը վերարտադրել ենք մեր զրույցից անմիջապես հետո: 

Պրն Ալեքսանյան, ճի՞շտ է, որ «Փակ շուկան» պատրաստվում եք դարձնել «Երեւան սիթի»:  

«Փակ շուկան» «Երեւան սիթի» չի դառնալու: Վերանորոգելու ենք, շենքը նորմալ տեսքի բերենք: 

Մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության տրամադրած տեղեկության համաձայն` ամիսներ առաջ ինչ-որ ճարտարապետներ նախագիծ են ներկայացրել գործակալություն, որտեղ նշված է եղել, որ տարածքը շահագործվելու է որպես սուպերմարկետ: 

Տարածքում միայն շուկա չի լինելու, խանութներ էլ են լինելու: Տեսե՞լ եք շուկայի կողքի բուտիկները. առեւտրականներն իրենց համար այդ տարածքները ծառայեցնում էին որպես պահեստ: Հիմա այդ բուտիկներում լինելու են առեւտրի կետեր, իսկ առեւտրականների համար հատուկ պահեստներ նախատեսված կլինեն: 

Երեւանի «Փակ շուկան» քաղաքի պատմական եւ մշակութային արժեքներից մեկն է: Արդյո՞ք կառույցի վրա կմնա «ՇՈՒԿԱ» գրությունը, թե՞ դրան կփոխարինի «Երեւան սիթի» գրությունը:

«Երեւան սիթի» գրություն չի լինելու կառույցի վրա: 

«Շուկա» գրությունը կմնա՞: 

Այո: Շուկան ունենալու է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղի:

Շուկայի հիմքը փորելը չի՞ վնասի կառույցը: 

Էս շուկան կառուցվել է դեռ սովետի թվին: Էն ժամանակ մարդիկ մեքենաներ չեն ունեցել, իսկ հիմա բոլորը ջիպ ունեն: Ընտանիք կա` համ տղեն ջիպ ունի, համ աղջիկը... Պետք է, չէ՞, ժամանակի ստանդարտներով առաջնորդվել: 

(«Ո՞վ ջիպ ունի» հարցին պատասխանեց Սամվել Ալեքսանյանի վստահված անձանցից մեկը. «Ես էլ ջիպ ունեմ օրինակ»): 

Դուք ունեք ջիպեր, հասարակ մարդիկ, ես, օրինակ, ջիպ չունեմ: 

Դե լավ, ինչեւէ... բայց որ ավտոկայանատեղի անհրաժեշտ է` հաստատ: 

Պրն Ալեքսանյան, խոստանո՞ւմ եք, որ շուկայի վերանորոգումից հետո հասարակ գյուղացին կրկին հնարավորություն կունենա նույն շուկայում առեւտրով զբաղվել: 

Եթե նախկինում այս շուկայում մոտ 25 հոգի էր զբաղվում առեւտրով, շուկան վերանորոգելուց եւ խանութներ բացելուց հետո մոտ 300 մարդ աշխատատեղ կունենա: Հիմա այդ 25 հոգին տեղափոխվել են Մասիվի շուկա, բայց հետո, այո, կգան, կաշխատեն: 

Հ.Գ. Սամվել Ալեքսանյանը նաեւ խոստացավ, որ շուկայում կատարվող մաքրման աշխատանքներից հետո «Հետքին» կտրամադրի վերանորոգման նախագիծն ու թույլ կտա շուկայի ներսում տեսա- եւ լուսանկարահանումներ կատարել: 

Մեկնաբանություններ (10)

:)
Artur jan voch mi shukayum el hamarya gyuxaci chka, veravacharoxner en hamarya bolor shukanerum, u voch miayn veravacharox ayl veraveravacharox, bayc da gyuxnaxararutyan xndirn e inch pes shukan prkel veravacharoxneric gyuxacun ev ayln, indz tvum e da temayi het kap chuni, estex xndir@ mer shukayi shenqn e vor anhaskanalie te um naxagcov ev inch e karucvum, da piti mez huzi arajin hertin, chkorcnel shenq@ ev drsic ev nersic,ayl pahpanel, veranorogel ayn inch ka, asenq ete operayi ev baleti masnashenq@ pordzen sarqel kazino, pahpanelov artaqin tesq@, voch voq chi asi che te menq meka voch lav balet unenq voch el lav operayn ergich, da hamarya nuyn banna:)
Rick
I don't believe one word of this guy's shit. He sells counterfeit products at YC, the produce sucks, service is horrible, and he wants us to believe that he will preserve the most important building on Prospect??? Like they preserved historic Yerevan? BS! I saw his work during March 1, the genocide continues, done by armenians
Արթուր
Փակ շուկան, իհարկե, պատմական արժեք է: Հիշում եմ, 1989-ին ԱՄՆ պետ քարտուղար Ջեյմս Բեյքերը նույնիսկ այցելեց ու մի երկու հատ տանձ առավ: Վաճառողն էլ փողը չէր վերցնում: Բայց եկեք խոստովանենք, որ փակ շուկայում վաղուց ոչ ոք գյուղացի չէր տեսել: ՄԻԱՅՆ վերավաճառողներ էին, որ խայտառակ թանկ գներով գյուղատնտեսական ապրանքներ էին վաճառում:
:)
Sireli Alisa amen mard iravunq uni unenalu ir karciq@, ev petq che, bolorin mi sanrov sanrel, hima nayeq nuynisk ays anmxitar vichakum inchpisin hima e inchqan gexecik konstruktivistakan lucumner kan, voronq iharke shat lav kliner ete pahpanein, amen depqum da chartarapetutyan patmutyun e vor chi kareli jnjel, isk inch verabervum e informacvac kam chimvormacvac, iharke duq chisht eq menq informacvac chenq vorovhetev hasarak mahkanacuners chenq tesel ayd naxagic@, ete duq inch vor texekutyun , kam naxagci tekuz mi ktor uneq, shat kxndrei kisveq indz het (naxapes shnorhakal em)
Alisa
@Karine հատուկ Ձեզ համար այս լինկը --- http://en.wikipedia.org/wiki/Hysteria Բանավեճն իմ համար համարում եմ ավարտված այս թեմայի շուրջ քոմմենթած քաղաքացիների հետ, նրանց չինֆորմացիված լինելու պատճառով... լավ մնացեք, Ձեր համոզմունքների հետ միասին:
:)
ayd shukan arjeq e voch miayn drsic ayl naev nersic, iharke voch masnagitakan achq@ hima vor nayi da chi tesni vorovhetev anmxitar vichakum e gtnvum haza ban kareli e anel, vor ev artaqin tesq@ chxatarver, ev nerqin@, bayc ran zugaher darnar naev jamanakakic ev shuka ev super market, sakayn da petq e arver masnagitakan xorhrdatvutyamb, ev bazmativ masnagetneri masnakcutyamb, ev voch te arden qandum en u te inch kstacvi kimananq sarqeluc heto, guce amen inch el pahpanvi:)? vorin es shat kaskacum em guce ev voch, bayc ayd ameni masin petq e miayn entadrel, isk da Samvel aleqsanyani mexq@ chi da qaxaqajin ishxanutyunneri mexqn e, voronq petq e zbaxven qaxaqi chartarapetakan arjeqnerov
Karine
@Alisa, havasticacnum em evropakan erkrnerum el en shukaner pakum veranorogelu npatakov u vochmi qaghaqaci espisi histeriayi mej chi @nknum inchpes mer hanruyan mec masn a @nkel. @karen, liovin hamamit em! iharke voghjuneli e, yev iharke kyanqum vochmi ban@ haverj che, amen inch dinamikayi mej e u bnakan e vor poxvelu a adaptacvelu ae ev jamanakaic e darcvelu.
Էլի ես եմ
Մարինա ջան գնա հաց ուտելու էլի, ինչ կլինի.... Ասենք բան չեք հասկանում քաղաքաշինությունից ու մեկա խոսում եք չէ???
Ուսուցիչ
Եթե գօրծարարը ճիշտ է ասում,ողջունելի է: Միայն թե շենքի ճակատամասի գեղեցկությունը չաղավաղվի:
Marina
Chisht@ miayn kasi shukayi sepakanater@ u et ira gorcna inch ksarqi voch te urishneri qnnarkelu teman!!! Amota poxanak goh linek vor tenc shukaner kam xanutner shat sargen ashxatatexer shat klinen mihat el boxoqum eq.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter